Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2010-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
01/10/2010 10:37
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2010-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

5 տարի շարունակ ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ը հանդես է գալիս որպես հեռուստամարաթոնի գլխավոր հովանավոր` ընդհանուր առմամբ նվիրաբերելով 717,240.800 դրամ: Ինչպես տեղեկացնում են «Բիզնես 24»-ին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Հայաստանի առաջատար բջջային օպերատորը, ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2010 թվականի հեռուստամարաթոնի հովանավորությունը եւ այս տարվա դրամահավաքի կազմակերպման եւ իրականացման համար նախատեսում է հատկացնել 163 միլիոն ՀՀ դրամ:

Արդեն հինգերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորում է հեռուստամարաթոնը, այս ժամանակահատվածում հատկացնելով ավելի քան 2.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (717,240.800 դրամ)` ներառյալ հեռուստամարաթոն – 2010-ի համար հատկացված գումարը: Այս տարի եւս հեռուստամարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 25-ին` ամերիկացիների սիրելի տոների ` Գոհաբանության օրը: Հավաքված հանգանակությունները կուղղվեն Արցախի ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը, միաժամանակ կշարունակվեն նաեւ Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրերը: Այդ օրն ամբողջ հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ողջ աշխարհում ավելի քան 50 միլիոն ընտանիք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքերով` «ՎիվաՍել-ՄՏՍ-ը արդեն կես տասնամյակ է սատարում է համազգային ամենախոշոր դրամահավաքին եւ շարունակում է առաջատար լինել հովանավորների շարքում: Մեր համագործակցությունն իսկապես օրինակելի է»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Արդեն հինգերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում հեռուստամարաթոնին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի կարող անմասն մնալ համահայկական այս նախաձեռնությանը, որի նպատակն է ստեղծել որակյալ ենթակառուցվածք և բարեկեցիկ կենցաղ` սահմանամերձ շրջանների բնակիչների համար: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկրի կենտրոնական հատվածի և ծայրամասերի` երկրի ռազմավարական նշանակություն ունեցող սահմանների տնտեսական անհավասար պայմաններն անհանգստանալու առիթ են հանդիսանում: Գործարար հատվածի ներգրավվածությունը ազգային այս նշանակալի ձեռնարկում` հեռուստամարաթոնում, շատ կարևոր է, քանի որ միայն ձեռք ձեռքի տված կարելի է լուրջ և երկարատև փոփոխությունների հասնել` սահմանամերձ շրջաններից արտագաղթը կանխելու, ներկա և ապագա սերունդների համար կայուն զարգացում ապահովելու, տնտեսական աճի խթանման գործում»:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6