Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Շվեյցարական բրենդները՝ որակի խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր
09/03/2021 21:48
Կիսվել

Շվեյցարական բրենդները՝ որակի խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր

«Շվեյցարական ժամացույցի նման անխափան», «շվեյցարական բանկի պես ապահով» ու, վերջապես, «կարո՞ղ է գիտես՝ Շվեյցարիայում ենք ապրում» թևավոր դարձած արտահայտություններն ընդգծում են մի պարզ ճշմարտություն․ «շվեյցարական»-ը վաղուց արդեն դարձել է բարձր որակի, ապահովության ու բարեկեցության խորհրդանիշ։ Պաշտոնական 4 լեզու, մոտ 8,5 մլն բնակչություն ու կյանքի միջին տևողությամբ աշխարհի երկրորդ ցուցանիշն ունեցող այս երկիրը հայտնի է իր թե՛ փոքրիկ ընտանեկան ձեռնարկություններով, թե՛ հսկա վերազգային կորպորացիաներով։ Այս նյութում համախմբել ենք ամենաճանաչված շվեյցարական բրենդները, որոնք նաև հայտնի են իրենց ոլորտում նորարարություններով։

Շոկոլադ

Շվեյցարական բրենդները՝ որակի խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր

Շվեյցարիայի մեկ բնակիչը տարեկան մոտ 11 կգ շոկոլադ է ուտում․ սա ռեկորդային ցուցանիշ է ամբողջ աշխարհում։ Շոկոլադը շվեյցարական արտահանման հիմնական արտադրատեսակներից է․ 2015 թվականին 18 շվեցարական գործարաններ արտահանել են մոտ 115 500 տոննա շոկոլադ։ Շվեյցարական շոկոլադի ժողովրդականությունը սահմաններ չունի: Բարձր արտադրական ստանդարտների և միայն բնական բաղադրիչների օգտագործման շնորհիվ շվեյցարական շոկոլադը հայտնի է ամբողջ աշխարհում: Ու պատահական չէ, որ շոկոլադային նորարարությունները՝ սպիտակ ու կաթնային շոկոլադը, ստեղծվել են հենց այստեղ՝ Շվեյցարիայում։

Շոկոլադի, թերևս, ամենաշվեյցարական բրենդը Toblerone-ն է։ Ուշադիր քաղցրակերները նկատած կլինեն, որ ապրանքանիշի վրա պատկերված է Ալպերի Մաթերնհորն լեռը մագլցող արջ, որը շվեյցարական Բեռն քաղաքի խորհրդանիշն է։ Ի դեպ, շոկոլադի անվանման մեջ նույնպես ներկա է Բեռն քաղաքի անունը, քանի որ հենց այստեղ է Ժան Տոբլերը 1868 թվականին հիմնել իր հրուշակեղենի խանութը։

Ծխախոտի տաքացման համակարգեր

Շվեյցարական բրենդները՝ որակի խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր

Շվեյցարական որակի ու մանրուքների նկատմամբ խստապահանջ ուշադրության մեկ այլ մարմնացում է ծխախոտը տաքացնող IQOS սարքը, որը միջազգային Սիթի կորպորացիայի կողմից 2017 թվականին ճանաչվել է բեկումնային նորարարություն՝ Blockchain ու Hyperloop տեխնոլոգիաների հետ մեկտեղ։ Կա թյուրըմբռնում, որ IQOS-ը նախատեսված է ծխելը թողնելու համար։ Իրականում սարքը թույլ է տալիս ավելի քիչ վնասակար եղանակով նիկոտին սպառել։ Քանի որ ապացուցված է, որ ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառն են սիգարետի ծխում առկա վնասակար նյութերը, IQOS-ը մշակել են այնպես, որ օգտագործման ժամանակ ծուխ, ու, հետևաբար, խեժ ու մոխիր չառաջանան։ Սարքի մշակման ու գիտական գնահատման վրա ծախսվել է ոչ ավել, ոչ պակաս՝ 8 միլիարդ ԱՄՆ դոլար, այն ունի 5000-ից ավել արտոնագրեր իր նորարարական առաջարկների համար։ 400-ից ավելի գիտնական մինչ օրս էլ հետազոտում ու կատարելագործում են սարքը՝ աշխատելով Ֆիլիպ Մորրիս ընկերությանը պատկանող շվեյցարական «Կուբ» գիտահետազոտական կենտրոնում։ Մեզ՝ հայերիս համար, կարևոր է իմանալ, որ Ֆիլիպ Մորրիսի թվով երրորդ PMI Science գիտահետազոտական կենտրոնը բացվել է հենց այստեղ՝ Հայաստանում։ Կենտրոնը 2021 թվականին 6-8 մլն ԱՄՆ դոլար է ներդնելու Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացման մեջ։

Ժամացույցներ

Շվեյցարական բրենդները՝ որակի խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր

Rolex-ը շքեղ ժամացույցների աշխարհում ամենաճանաչված ապրանքանիշն է: Եվ համաշխարհային այս ճանաչումը տարբեր ոլորտներում տասնամյակների հաջողության արդյունք է՝ ժամանակաչափության ոլորտի նորարար լուծումներից մինչև կինոարտադրության ու շոուբիզնեսի ոլորտում ակտիվ առաջխաղացում (օրինակ, Ջեյմս Բոնդի մասին իր գրքերում հեղինակ Յան Ֆլեմինգը նշել է, որ 007 գործակալը հենց Rolex ժամացույց էր օգտագործում)։

Աշխարհում ամենաթանկ՝ Cosmograph Daytona «Paul Newman» Rolex ժամացույցը 2017 թվականին Նյու Յորքի աճուրդներից մեկում վաճառվել է 17,752,500 ԱՄՆ դոլարով։ Ժամացույցը աճուրդից երեսուն տարի առաջ դերասան Փոլ Նյումանին նվիրել էր կինը՝ Ջոան Վուդվորդը։

Rolex—ին են պատկանում ժամագործության ոլորտում ամենաշատ արտոնագրերն ու հավաստագրերը։ 1910 թվականին Rolex-ը դարձավ Ժամանակագրական ճշգրտության շվեյցարական հավաստագիր ստացած առաջին ձեռքի ժամացույցն աշխարհում, իսկ  1926 թվականին արտորագրեց առաջին ջրակայուն ժամացույցը՝ իր հայտնի Oyster մոդելը։ Վերջապես, 1985 թվականին Rolex-ն առաջինը ժամագործության մեջ օգտագործեց 904L բարձր որակի չժանգոտող պողպատը։

Բանկեր

Շվեյցարական բրենդները՝ որակի խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր

Շվեյցարական բանկերն արդեն վաղուց է, ինչ վայելում են աշխարհում ամենաապահով ֆինանսական կառույցների համբավը։ 1815 թվականին Վիեննայի կոնգրեսը ընդունեց Շվեյցարիայի չեզոքության երաշխիքները։ Այդ պահից ի վեր երկիրը չի մասնակցել աշխարհում և ոչ մի պատերազմի, իսկ բանկերն ու վարկային կազմակերպությունները ոչ մի անգամ չեն թալանվել։

Շվեյցարական բանկերի հուսալիության ու թափանցիկության օգտին փաստարկներն ունեն պարզ հիմնավորում․ բանկերը պարզապես չեն կարող սնանկանալ, քանի որ չեն մասնակցում բարձր ռիսկով ֆինանսական գործարքների: Այս պահին Շվեյցարիայում կա ավելի քան 400 մասնավոր առևտրային բանկ, որտեղ պահվում է հեքիաթային գումար՝ ավելի քան 49,000,000,000,000 շվեյցարական ֆրանկ:

Ամենահայտնի շվեյցարական բանկը Credit Suisse-ն է, որ հիմնադրվել է 1856 թվականին։ Ավելի քան 2 մլն հաճախորդ ունեցող բանկն ունի 50 000—ից ավելի աշխատակից ու 50-ից ավելի երկրներում 550-ից ավելի գրասենյակ։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93