Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ՅՈՒՆԻԲԱՆԿԸ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾՈՒՄ
05/10/2010 15:17
Կիսվել

«ՅՈՒՆԻԲԱՆԿԸ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերի 5-ից իր գործունեությունը կսկսի «Յունիբանկ»-ի թվով 34-րդ մասնաճյուղը ` «Դավիթ Բեկ»-ը: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ք.Երեւան, Նորքի 7-րդ զանգված, Ավետիսյանի 28/10 հասցեում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից` «Դավիթ Բեկ» մասնաճյուղը կիրականացնի համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, հաշվարկադրամարկղային սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, վարկավորում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ը, հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին: 

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի գործունեության առաջնային ուղղությունն է: Իսկ  դա ենթադրում է ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ` մարզային լայն մասնաճյուղային ցանցի առկայություն: Մասնաճյուղերի քանակի ավելացմամբ Բանկը ձգտում է ներկայացված լինել երկրի բոլոր վարչական շրջաններում`  հետեւողականորեն իրականացնելով «բանկային սպասարկում տան մոտ» ռազմավարությունը: 

Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան» հաճախորդներին սպասարկում են մինչեւ ժամը 20:30-ը, իսկ «Զվարթնոց» մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա:  Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online ռեժիմում:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69