06/10/2010 17:31
ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ – ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ՃԳՆԱԺԱՄՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Թուրքիան հաղթահարել է ինքնուրույն և նվազագույն կորուստներով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը` Ստամբուլում ընթացող 14-րդ միջազգային բիզնես-ֆորումի շրջանակներում: Թուրքիայի վարչապետի խոսքերով` Թուրքիային հաջողվել է դուրս գալ ճգնաժամից շնորհիվ արդյունավետ տնտեսական բարեփոխումների, և կառավարությանն անգամ անհրաժեշտ չի եղել ԱՄՀ աջակցությունը:
Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում Թուրքիան ԱՄՀ-ից վարկ չի վերցրել, իսկ ութամյա պատմությամբ 23,5 մլրդ դոլարի վարկի զգալի մասը Թուրքիայի կառավարությունն արդեն մարել է:
Թուրքիայի վարչապետն իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիան տնտեսական աճի տեմպերով աշխարհում երրորդն է, իսկ գործազրկությունը երկրում յուրաքանչյուր ամիս կրճատվում է 2-2,5%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
