Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները մտել են վճռական փուլ
18/03/2021 18:20
Կիսվել

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները մտել են վճռական փուլ

Հայաստանի էներգետիկ ռազմավարության իրականացման առանցքային փուլերը, Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների ընթացքը և երկրի էներգետիկայի գործունեության կարևոր այլ հարցեր են քննարկել այսօր Երևանում «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։

Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։ Միջոցառման մոդերատորն էր Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարար Սուրեն Պապիկյանը ողջույնի ուղերձ է հղել քննարկման մասնակիցներին և կազմակերպիչներին։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Երկար տարիների ընթացքում ատոմային էներգետիկան մեր երկրի համար հանդիսանում էր գեներացման բազային աղբյոյր, և այդ ոլորտի դերը մնացել է անփոփոխ նաև այսօր։ Մինչև 2040թ․ Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է 2026թ-ից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում, իդկ հեռանկարում նաև նոր  ատոմակայանի կառուցում։ Կարևոր է նաև ընդգխոլ, որ ԱԷԿ-ը՝ մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և շնորհիվ ատոմային գեներացիայի Հայաստանը կկարողանա կատարել Կլիմայի փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Համոզված եմ, որ պանելային քննարկման ընթացքում ներկայացված գաղափարները կծառայեն երկխոսության և ատոմային ոլորտում գործընկերության խորացմանը»:

Բացելով միջոցառումը, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Վահրամ Պետրոսյանը նշեց․ «Այս տարի մենք նշում ենք կարևոր հոբելյան՝ Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966 թվականին ընդումնել է Հայկական ԱԷԿ-ը կառուցելու որոշում և այսօր մեր ատոմային ոլորտն ապահովում է էլեկտրաէներգիայի գեներացման կայուն աղբյոր և հանդիսանում է գիտության և բժշկության զարգացման խթան։ Այսօր Հայաստանն արժանի տեղ է գրավում Միջուկային էներգետիկ երկրների Ակումբում, և մենք կարող ենք վստահ լինել մեր էներգետիկ անվտանգության և անկախության հացում հենց «խաղաղ ատոմի» շնորհիվ»։

Անկասկած, երկրի ատոմային ոլորտի զարգացման ելակետ է դարձել Հայկական ԱԷԿ-ը, որն այսօր ապահովում է ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։

2015 թ-ից Հայկական ԱԷԿ-ում իրագործվում է արդիականացման նախագիծը։ Արդեն կատարվել է աշխատանքների մեծ ծավալ․ իրականացվել է սպրինկլերային համակարգի արդիականացում, հետազոտվել է ստուգման ենթակա բոլոր սարքավորումները (շուրջ 5000 միավոր), ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ տվեց ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը 10-15 տոկոսով՝ վառելիքի նույն ծախսի պարագայում։ Այժմ նախագիծը մտել է վճռական փուլ՝ իրականացվում են երկրորդ էներգաբլոկը շահագորժման հավելյան ժամկետին նախապատրաստելու աշխատանքներ։ Կայանիարդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ։

«2021թ-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության բարձրացմանն ուղղված հետևյալ աշխատանքները․ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում և ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացում։ Թրծաթողման տեխնոլոգիան թույլ կտա շուրջ 80-85 տոկոսով վերականգնել մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և ամբողջ աշխարհում համարվում է կայանների շահագործումը երկարաձգելու ամենաարդյունավետ ձև։ Այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում հաջողությամբ շահաորժվում են թրծաթողումն անցած ВВЭР-440 բլոկները», – նշեց Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի  ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները մտել են վճռական փուլ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները մտել են վճռական փուլ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները մտել են վճռական փուլ

«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի(«Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ) հիմնադրվել է 1973 թվականին, հայկական ԱԷԿ-ի կառուցման տարիներին։ Ինստիտուտում գիտահետազոտական աշխատանքներ տարվում են հետևյալ ուղղություններով` ԱԷԿ-ի անվտանգության համակարգի մշակում, ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող դիագնոստիկ, տեղեկատվական և այլ համակարգերի ներդնում, սեյսմիկ պայմաններում ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքի ապահովում, միջուկային ռեակտորների ֆիզիկական ցուցիչների հետազոտություններ։

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակ

2021թ Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։ Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտի, , Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75