
ՍԹԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆՑՆԵԼ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ ԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՍԹԱՐ սուպերմարկետը նախատեսում է փոփոխություններ զեղչային համակարգում: Առևտրային ցանցը մտադիր է հաջորդ տարի անցում կատարել տարանջատված գնային համակարգի: Ինչպես այսօր Աջափնյակ համայնքում առաջին ՍԹԱՐ սուպերմարկետի պաշտոնական բացման ժամանակ նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը` արդեն հաջորդ տարի առևտրային ցանցը ցածր գնողունակություն ունեցող շրջաններում կառաջարկի առավել մրցունակ գներ` հիմք ընդունելով տարանջատված գնային համակարգի մեխանիզմը:
Նշենք նաև, որ իր հաջորդ տարվա ծրագրերում ՍԹԱՐ-ը մտադիր է նաև ընդլայնել առևտրային ցանցը` իր ծառայություններն առաջարկելով նաև Երևանին մոտ գտնվող քաղաքների բնակիչներին: Այս կերպ, ՍԹԱՐ-ի գործադիր տնօրենի խոսքերով, առևտրային ցանցը կարձագանքի ՀՀ կառավարության` ապակենտրոնացմանն ուղղված կոչին: