11/10/2010 11:32
ԿԻՊՐՈՍԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ «ՓԱԿՎՈՒՄ Է» ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կիպրոսի հարկային դրախտը փակվում է ռուսական ընկերությունների համար: Համապատասխան համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Կիպրոսի նախագահ Դմիտրիոս Խրիստոֆիասը: Հատկանշական է, որ նման զարգացումը կանխատեսելի էր: Ռուսական ընկերությունների մի մասն արդեն տեղափոխել էր իր բիզնեսը Կիպրոսից, իսկ մինչ այս Կիպրոսում նոր գրացվել ցանկացող ընկերություններն էլ իրենց ուշադրությունն արդեն ուղղում են դեպի այլ օֆշորային գոտիներ, մասնավորապես` Դուբայ:
Ըստ ստորագրված համաձայնագրի` երկու երկրների միջև կընդլայնվեն տեղեկատվության փոխանակման շրջանակները և կվերանայվեն հարկահավաքագրման պայմանները, որոնք հնարավորություն կտան կրճատել Կիպրոսի գրանցում ունեցող ռուսական ընկերությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու դեպքերը:
Այսօր Կիպրոսում գրանցված է ռուսական «արմատներով» 80 հազար ընկերություն:
03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
Արծաթ
679.22
-4.3
18:21 03/08/26
