11/10/2010 12:28
MAIL.RU GROUP-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է IPO ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Mail.ru Group ընկերության ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու իր մտադրության մասին: Ընկերությունն, ըստ հրապարակած տվյալների, ցուցակագրում կանցնի Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE): Ընկերության IPO-ի գործընթացը կկազմակերպեն Goldman Sachs, JP Morgan, Morgan Stanley, «ՎՏԲ կապիտալ» բանկերը: IPO-ն նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ:
IPO-ի ծավալների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվում, սակայն, որոշ աղբյուրների փոխանցմամբ, ընկերություն վաճառքի կներկայացնի իր բաժնետոմսերի 25%-ը:
03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
Արծաթ
679.22
-4.3
18:21 03/08/26
