Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազաները լիարժեք պաշտպանված են. Արտահոսք չի եղել
Ի պատասխան առանձին ԶԼՄ-ներով այսօր շրջանառվող տեղեկությունների, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազայից տեղի է ունեցել բաժանորդային տվյալներին վերաբերող արտահոսք, ընկերությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունները՝ որպես իրականությանը չհամապատասխանող: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՄՏՍ Հայաստանից։
Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազաները լիարժեք պաշտպանված են. ընկերության բաժանորդների անձնական տվյալների մշակումն ու պահպանումն իրականացվում է ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) միջազգային ստանդարտի պահանջների կիրառման համապատասխան:
Վիվա-ՄՏՍ-ը երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաև՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների և Վիվա-ՄՏՍ-ի Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով սահմանված դրույթների: