Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին
29/03/2021 13:30
Կիսվել

Հայաստանի բուհերում կրկին պատրաստելու են երկաթուղու աշխատողներին

Երկաթուղու շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամի միջև 2021 թվականի մարտի 26-ին համալսարանում կնքվեց Համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

Հուշագրի համաձայն, համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթուղու շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական, որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում այս ոլորտում:

Նախատեսվում է, որ սկզբնական փուլում համալսարանում ուսուցում կանցնեն երկաթուղու 15 մասնագետներ: Ընդ որում դա կարող են լինել, ինչպես ընկերության կողմից վերապատրաստմանն ուղարկված գործող երկաթուղայիններ, այնպես էլ ոլորտում աշխատելու ցակնություն հայտնած դիմորդներ:

Ստորագրման արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ սույն հուշագրի կնքումով ռուսական ենթակառուցվածքային ընկերությունը ներդրումներ է կատարում Հայաստանում կրթական ծրագրերի ոլորտում, իսկ ՀԿԵ-ի և համալսարանի համագործակցությունը միտված կլինի «կրթություն – գործնական գործունեության տեխնոլոգիա» շղթայում կապերի զարգացմանը: Դիվանագետի խոսքով, ռուսական կապիտալով ընկերությունները ռազմավարական նշանակություն ունեն և կարևոր ներդրում են կատարում Հայաստանի սոցիալ-տնտեսաական զարգացման և առհասարակ երկկողմ հարաբերությունների գործում:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց, որ այս համաձայնագիրը լավ հիմք կդառնա Հայաստանի երկաթուղային համակարգի ենթակառուցվածքային զարգացման համար:

«Այսօր այս բուհի շատ շրջանավարտներ արդեն աշխատում են մեր ընկերությունում, և նրանցից շատերը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ՝ իրենց դրսևորելով որպես գրագետ և առաջնակարգ մասնագետներ», – ասաց ՀԿԵ ղեկավարը:

Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ երկաթուղու հետ կնքված հուշագիրը կնպաստի գիտական ծրագրերի, ինչպես նաև պրոֆիլային մասնագետների պատրաստման ոլորտում բիզնեսի և համալսարանի համագործակցության զարգացմանը: Որպես հաջող համագործակցության օրինակներից մեկը Վարդանյանը նշեց համալսարանում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը 2020 թվականին, ինչը պետք է նպաստի ուսման գործընթացում ռուսաց լեզվի դերի բարձրացմանը:

Հավելենք, որ Հարավկովկասյան երկաթուղու աշխատոսղները վերապատրաստվում են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Մարքեթինգը երկաթուղային տրանսպորտում» դասընթացի շրջանակներում:

Ծրագիրը մշակված է հատուկ ՀԿԵ-ի համար և ներառում է «Մարքեթինգի կոնցեպցիան երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգային հետազոտությունները տրանսպորտային շուկայում», «Տրանսպորտային շուկայի հատվածավորումը», «Դիվերսիֆիկացումը և դիֆերենցումը երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգի կառավարումը երկաթուղային տրանսպորտում» թեմաները:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39