Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գևորգ Հայրապետյան. Հեշտությամբ գումար վաստակելու, շահելու համացանցային թակարդ
30/03/2021 16:09
Կիսվել

Գևորգ Հայրապետյան. Հեշտությամբ գումար վաստակելու, շահելու համացանցային թակարդ

Տեղեկացվածության պակասի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ կարող են համացանցում տարածվող խաբեության զոհ դառնալ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ համացանցում խաբեություններ տարբեր ժամանակաշրջանում ու տարբեր ակտիվությամբ լինում են, պարզապես ժամանակ առ ժամանակ դրանց «փաթեթավորումն» է փոխվում: Թե քաղաքացիների ահազանգերից, թե ուսումնասիրություններից  մասնագետն առանձնացեց վերջին օրերին առավել տարածված կեղծիքները, որոնց արդյունքում սոցիլական ցանցերի օգտատերերը թիրախում են հայտնվում:

«Մարտի վերջին օրերին երեք տարբեր ոճով առերևույթ խաբեության դրվագների ականտես եղանք: Դրանցից մեկն այն էր, որ «Ֆեյսբուքում» հաղորդագրություն էր եկել առցանց աշխատանքի մասին, որն առաջարկում էր հեռախոսում համապատասխան ծրագիր ներբեռնելու արդյունքում գումար վաստակելու հնարավորություն տալ: Առաջարկ անողներն ինչ-որ կարգավորումների պատրվակով վերցնում են «զոհի» էլեկտրոնային փոստի հասցեն և փորձում են գաղտնաբառը ստանալ: Երբ քաղաքացին ուշադիր չի լինում, ուղարկում է գաղտնաբառը, զեղծարարը հասանելիություն է ստանում անձի նկարներին ու դրանց չհարապարակելու դիմաց գումարներ է փորձում կորզել»,- ասաց  Գևորգ Հայրապետյանը:

Մեկ այլ դեպք, երբ «Ֆեյսբուքի» օգտատիրոջ անունով կեղծ էջ էին բացել, գրել էին իր ընկերներին ու զինվորի համար գումար էին փորձել ստանալ: Մասնագետի խոսքով՝ այստեղ, փաստորեն, որպես գործիք օգտագործել են այլ մարդու տվյալները, այսինքն՝ ինքնության գողություն է տեղի ունեցել:

«Նման դեպքում միշտ խորհուրդ է տրվում կապի այլընտրանքային միոջոցով ճշտել այդ նամակն իսկապես ընկերոջից եք ստանում, թե ոչ: Հիշեք, համացանցը հարմար տեղ է ինքնության գողություն իրականացնելու ուրիշի անունից հանդես գալու համար»,- ասաց մասնագետը:

Հաջորդ դեպքն այն է, որ զեղծարարները հանդես էին եկել e-dram օնլայն դրամապանակի անունից և առաջարկել էին գրանցվել որպես օգտատեր՝ պատրվակով, որ նոր գրանցվող օգտատերերի համար ակցիա կա: Նաև նշվում էր, որ եթե օգտատեր եք, ապա ուղարկեք հեռախոսահամարը ճշտելու հաշվի կարգավիճակը, ու խնդրում էին հեռախոսին եկած վավերացման կոդը: Արդյունքում, հասանելիություն էին ստանում մարդու օնլայն դրամապանակին ու առկա բոլոր միջոցներին:

«Հորդորում ենք ոչ մի դեպքում անձնական հարթակի գաղտանաբառը չտրամադրել որևէ մեկին: Չի կարելի փոխանցել նաև այնպիսի վավերացման կոդեր, որոնք հասանելիություն են տալիս գաղտնաբառին կամ հարթակին: Անպայման կիրառել երկփուլանի վավերացման հնարավորությունը: Դրա իմաստն այն է, որ անգամ եթե որևէ մեկը հաջողացնում է գաղտանաբառը ստանալ, միևնույն է, չի կարող մուտք գործել, քանի դեռ երկրորդ փուլում չի ստացել վավերացնող կոդը: Համացանցում կասկածով մոտեցեք հեշտ ճանապարհով գումար աշխատելու ցանկացած առաջարկին»,- հավելեց մասնագետը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2