Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
13/10/2010 16:28
Կիսվել

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգը (ՀՀ կառավարության 04.12.2008թ. N1463-Ն որոշում): Ըստ հայեցակարգի Գյումրի քաղաքի տնտեսական զարգացումը պետք է հիմնվի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա, ինչի համար անհրաժեշտ է ստեղծել նորարարական ձեռնարկությունների խթանման համապատասխան մեխանիզմներ: Այս նպատակի համար մշակվել են մի շարք ծրագրեր, ինչպիսիք են Գյումրու տեխնոպարկի ստեղծումը, ոլորտի համար նոր կադրերի կրթումը, բիզնես գաղափարների իրականացման աջակցումը, ենթակառուցվածքների բարելավումը և այլն: Հայեցակարգում նշված ծրագրերը վերահսկելու և իրականացնելու համար ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը` ԳՏԶՀ (ՀՀ կառավարության 29.10.2009թ. N1163-Ն որոշում): 

Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը հայտարարում է ճարտարագիտության (բարձր տեխնոլոգիաների) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարների մրցույթ: Գաղափարները պետք է իրականացվեն Գյումրիում կամ ուղղված լինեն Գյումրու տնտեսական զարգացմանը: Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք և անհատների խմբեր, որոնք ունեն տվյալ ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (խմբի դեպքում` առնվազն խմբի ղեկավարը): 

Մրցույթի հայտը պետք է ներառի` գաղափարի նկարագրությունը, գաղափարի իրականացումից ակնկալվող արդյունքները,կիրառման հնարավորությունները և բնագավառները, գաղափարի իրականացման փուլերի համառոտ նկարագրությունը, նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն (նկարագրություն, համապատասխան պայմանագիր կամ այլ փաստաթղթեր):Մրցույթին մասնակցելու համար, բացի պահանջվող տեղեկություններից, պետք է ներկայացվի նաև անհատների կողմից` աշխատանքային կենսագրական, իսկ անհատական խմբերի կողմից` առնվազն խմբի ղեկավարի աշխատանքային կենսագրական: Հայտերը պետք է ներկայացվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Մրցույթը հաղթած անհատի կամ խմբի հետ ԳՏԶՀ-ն կստեղծի նոր ընկերություն, իսկ կանոնադրական կապիտալում մասնակցության նպատակով ներդրվող գումարը կօգտագործվի առաջնային միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 12.11.2010թ. ժամը 18:00: Ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվելու: Մրցույթի հայտերը բացվելու են 15.11.2010թ. ժամը 15:00-ին: Մրցույթի հայտերն ամփոփվելու են 25.11.2010թ.-ին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08