Ռուսաստանի ֆինանսական օգնությունը Արցախում տուժածներին կազմել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար
Ռուսաստանի Դաշնությունն այս պահի դրությամբ վերջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տուժածներին որպես ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է «Новое время» թերթին տված հարցազրույցում:
«Ռուսաստանի Դաշնության ուղիղ ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում տուժածներին այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար»,- հայտնել է նա: