Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
IFC-Ն ՕԳՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
15/10/2010 14:42
Կիսվել

IFC-Ն ՕԳՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օգնում է Ամերիաբանկին առաջին անգամ ընդգրկվելու միջազգային տոկոսադրույքի և արժույթային սվոպների (swap) գործարքների մեջ, ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման համար` նվազեցնելով փոխարժեքի և տոկոսադրույքի ռիսկերը:

IFC-ն և Ամերիաբանկն այսօր ստորագրեցին Միջազգային սվոպների և ածանցյալ գործիքների միավորման հիմնական համաձայնագիրը, որը ռիսկերի կառավարման գործարքների համար հանդիսանում է միջազգային ստանդարտ: Ըստ այդ համաձայնագրի` IFC-ն Ամերիաբանկին կտրամադրի ամերիկյան դոլարով արտահայտված տոկոսադրույքի սվոպ և բազմարժույթային սվոպներ, որով և հնարավորություն կտա բանկին ավելի լավ կառավարելու ներգրավված ֆինանսական միջոցների տոկոսադրույքի ռիսկը, ինչպես նաև եվրոյով արտահայտված ավանդային բազայի արտարժույթի ռիսկը և տրամադրելու ավանդային պրոդուկտների ավելի մեծ տեսականի իր հաճախորդներին:

Այս գործարքը մեզ կօգնի բարելավել ռիսկերի կառավարման համակարգը, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի հետճգնաժամային ժամանակամիջոցում՚, ասաց Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Անդրեյ Շինկևիչը:

IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասաց. ՙՍա մեր առաջին սվոպ համաձայնագիրն է Հայաստանում, և մենք ուրախ ենք, որ ապահովում ենք ֆինանսական տեխնոլոգիայի այս բարձր մակարդակը: Այն ռիսկերի կառավարման կարևոր գործիք կտրամադրի մեր վստահելի գործընկեր Ամերիաբանկին՚:

Ամերիաբանկն  IFC-ի հաճախորդը դարձավ 2009թ., երբ միացավ IFC-ի ՙԱռևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագրին՚: Գործընկերությունն էլ ավելի ամրացավ 2009թ. դեկտեմբերին, երբ IFC-ն Ամերիաբանկին տրամադրեց 15 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկ փոքր հիդրոէլեկտրակայանների ֆինանսավորման նպատակով` զարկ տալու վերականգնվող էներգամատակարարմանը և նվազեցնելու ջերմոցային գազերի արտազատումները Հայաստանում: IFC-ն ներդրումը համալրեց խորհրդատվական ծառայություններով` օգնելու բանկին գնահատել և ուսումնասիրել ծրագրերը, ուշադրությունը կենտրոնացնելով դրանց բնապահպանական և ֆինանսական կողմերի վրա:

Հայաստանն IFC-ի անդամ է դարձել 1995թ.: Առ այսօր IFC-ն կատարել է 87 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում տնտեսության մի շարք ոլորտներում իրականացվող 18 ծրագրերում,  ներառյալ` ֆինանսական շուկաները, ընդհանուր արտադրությունը, կայուն էներգետիկան, հանքարդյունաբերությունն ու քիմիական արդյունաբերությունը: IFC-ի խորհրդատվական ծառայություններն ուղղված են զարգացնելու երկրի ֆինանսական ոլորտը, ստեղծելու կայուն էներգետիկա և պարզեցնելու ենթաօրենսդրական դաշտը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Մենք մարդկանց համար ստեղծում ենք  աղքատությունից խուսափելու և կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Մենք այդ անում ենք տրամադրելով ֆինանսավորում` աջակցելով գործարարներին ավելի ու ավելի շատ մարդկանց աշխատանքով ապահովելու և հիմնական ծառայություններ մատուցելու գործում, համախմբելով կապիտալն այլ աղբյուրներից և տրամադրելով խորհրդատվական ծառայություններ` ապահովելու կայուն զարգացում: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում հասել են ռեկորդային 18 միլիարդ դոլարի:

Ամերիաբանկը Հայաստանի առավել դինամիկ բանկերից մեկն է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդումային բանկն է և սկսած 2007թ.-ից տրամադրում է նորարական բանկային պրոդուկտների լայն տեսականի: Ամերիաբանկը հիմնականում վարում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեություն: Այն պատկանում է ռուսաստանյան առաջատար ներդրումային բանկային ՙՏրոյկա դիալոգ՚ խմբի հետ փոխկապակցված ՙԹիԴիԷյ Հոլդինգզ Լիմիթիդ՚ (TDA Holdings Limited) ընկերությանը: 

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12