Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«Բրենդի կառավարումը» հավակնում է դառնալ ուսումնական ձեռնարկ ու ուղեցույց. գիրքը դրվում է ընթերցողի սեղանին
08/04/2021 17:40
Կիսվել

«Բրենդի կառավարումը» հավակնում է դառնալ ուսումնական ձեռնարկ ու ուղեցույց. գիրքը դրվում է ընթերցողի սեղանին

Ամեն ինչ բրենդինգի մասին. լույս է տեսել է ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի «Բրենդի կառավարում» խորագրով գիրքը: Գրքում ներկայացվում են բրենդի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագումն ու պատմական ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները:

Լիլիթ Շաքարյանի խոսքով, դեռևս 2008 թվականից ակտիվ քննարկումներ էին ծավալվում նոր մասնագիտացում ունենալու մասին, որը կվերաբերեր հասարակայնության հետ կապերին: Ոլորտում գործունեություն ծավալողներն առաջարկել են իրենց առարկայական ծրագրերը, որպեսզի հետո, արդեն ամբողջն իմի բերելով, ստեղծվի մագիստրոսական նոր ծրագիր: Լիլիթ Շաքարյանի կողմից մշակված «Բրենդինգի հիմունքներ» առարկայական ծրագիրը հաստատվեց և ներդրվեց ԵՊՀ ուսումնական ծրագրում:

«2009 թվականից առ այսօր դասավանդում եմ այդ առարկան: Այդ ընթացքում ունեցել եմ մասնագիտական ծրագրերով բազում դասախոսություններ տարբեր երկրներում, այցերով եղել եմ Բուդապեշտում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Չեխիայում, Իսպանիայում, զարգացրել եմ առարկայական ծրագիրս: Այս ընթացքում գիտակցել եմ, որ ունենք հայալեզու գրականության բաց, ուսանողները ևս սրա մասին բարձրաձայնում էին, նշում, որ սա խոչընդոտ է իրենց ուսումնառության ընթացքում: Լինելով այս ոլորտի մեջ՝ գիտակցում ես, որ պետք է ստեղծես մասնագիտական գրականություն: Բավական երկար ժամանակ ուսումնասիրություններ եմ կատարել, մագիստրոսական աշխատանքներ ղեկավարել և, արդյունքում, գաղափարը հասունացել է և դարձել ուսումնական ձեռնարկ»,- նշեց Լիլիթ Շաքարյանը:

Գիրքը նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների, ինչպես նաև՝ բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, բրենդինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների համար: Գրքի շնորհանդեսը նախատեսված է այսօր, ժամը 19:00-ին «Զանգակ» գրատանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69