Սոցիալական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ցուցահանդես-վաճառքի ժամանակ հավաքվել է շուրջ 4 մլն դրամ, որը նվիրաբերվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
12/04/2021 13:31
Կիսվել

Ցուցահանդես-վաճառքի ժամանակ հավաքվել է շուրջ 4 մլն դրամ, որը նվիրաբերվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ապրիլի 8-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հավաքագրվել է 4,033,000 ՀՀ դրամ, որից 2․6 միլիոնը՝ աճուրդից, 1,433,000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից և նվիրաբերություններից։

Գինիների աճուրդն անց կացրեց Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում աճուրդի մասնակիցներին, բոլոր գինարտադրողներին, Կոնգրես հյուրանոցին, Պապանինո հաուսին, Հիմնադրամի դեսպան Ամալյա Ակոպովային, սոմելյե Վլադ Խաչատրյանին և բոլոր մյուս մասնակիցներին աջակցության համար։

Նկարչուհի Գոհար Սարգսյանի օգնությամբ հյուրերը գինով արվեստի գործեր արարեցին թղթի վրա։

Հաճելի միջավայրում գինի գնողներն իրենց ներդրումն ունեցան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերության ֆոնդում՝ միաժամանակ ձեռք բերելով այն շուկայականից ցածր արժեքով։ Հիմնադրամի մարքեթինգի բաժինը հայտարարեց, որ այսուհետ հաճախ են լինելու Հիմնադրամի կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումներ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով։

Միջոցառումը կազմակերպիչներն անվանել էին «Կենաց», որը գրաբարի «կեանք» բառի սեռական հոլովն է՝ այս խորհրդանշական բառով ցանկանալով հարգանքի տուրք մատուցել բոլոր հերոսներին, նշելով որ պետք է ապրեցնենք, սիրենք մեր հայրենիքը՝ հանուն լուսավոր ու արի զոհված հերոսների կենաց (կյանքի) շարունակության։

 

 

 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75