ՊԵԿ-ը նախատեսում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու մեխանիզմները
Պետական եկամուտների կոմիտեն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել: Օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, հարկային կամավոր կարգապահությունը խրախուսելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով առաջարկվող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
Մինչ խրախուսման նոր համակարգի ներդրումը կոմիտեն շարունակում է գործող կարգի համաձայն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր շնորհել հարկ վճարողներին: 2021թ. առաջին եռամսյակում հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 88 տնտեսվարող, 66 դիմում բավարարվել է:
Ամփոփելով 2020թ.` կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 257 հարկ վճարող, որոնցից 140-ի դիմումները բավարարվել են։
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում գործող հարկ վճարողներին, որոնք հաշվետու ժամանակահատվածի կեսից ավելի ժամանակահատվածի համար հայտարարագրել են 0-ից մեծ իրացման շրջանառության գումար։
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաև 2017թ.-ից ի վեր օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:
2021 թվականի առաջին եռամսյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկ
- «ՍԹՈՈՒՆ ԼԵՆԴ» ՍՊԸ
- «ՖԼԵՇ» ՍՊԸ
- «ՉԵԽ ԱՎՏՈ» ՍՊԸ
- «ՔԼԱՈՒԴՍԱՅԴՏԵՔ» ՍՊԸ
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ
- «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ
- «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ
- «ՎՎ ՄԵՏԱԼ ԹՐԵՅԴ» ՍՊԸ
- «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ
- «ԻՏԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
- «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
- «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԹՐԵՅԴ» ՓԲԸ
- «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ
- «ԱՐՓԻՍՈԼԱՐ» ՍՊԸ
- «ՍՈԼԱՐ ՓՐՈԴԱԿՇՆ» ՍՊԸ
- «ՄՈՆՏ» ՍՊԸ
- «ՌԷԿԱ» ՍՊԸ
- «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ
- «ԼԻԱ-ԿԱՖ» ՍՊԸ
- ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ
- «ՄԳ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ
- «ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ
- «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ
- «ՄԵԳԱ ՖԼԵՔՍ» ՍՊԸ
- «ՏՐԱԿ» ՍՊԸ
- ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ» ՍՊԸ
- «ՕՍՏԻՆԱՏՈ» ՍՊԸ
- «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ
- «ԿԱՊԻՏԱԼ ԲԻԼԴ» ՍՊԸ
- «ՌՈՔ ԲԵՐԻ» ՍՊԸ
- «ԱԿՈՒՆՔ ՖԻՐՄԱ» ՍՊԸ
- «ԱՐՄԵՆԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՓԲԸ
- «ՏԵԽՆՈՍՆԱԲ» ՍՊԸ
- «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
- ԱՐԱՐԱՏ-ՃԱՆՇԻՆ ՍՊԸ
- «ՓԵՅՓՐ ՀԱՈՒՍ» ՍՊԸ
- «ԱԼՖԱԹՐԵՅԴ» ՍՊԸ
- «ՖՅՈՒՉՐ ՍԹԱՅԼ» ՍՊԸ
- «ՈՒՐԲԱՆ ԼՈՋԻՍՏԻՔ ՍԵՐՎԻՍԻՍ» ՓԲԸ
- «ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ
- «ՈՒՐԲԱՆ ԼՈՋԻՍՏԻՔ ՍԵՐՎԻՍԻՍ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ
- «ԶԻԳԶԱԳ» ՍՊԸ
- «ԵՐԷՆԵՐԳՈ» ՓԲԸ
- «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ
- «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ
- «ԲԵՅՔ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ
- «ԴԸ ՀԱՈՒՍ» ՍՊԸ
- «ԱՎՏՈՍՏՈՊ» ՍՊԸ
- «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊԸ
- «ԴՌԱԳՍՄԱՆ ՍԹՈՐ» ՍՊԸ
- «ՊՐՈՔՍԻՄՈՒՍ ԴԻ ԷՅ» ՓԲԸ
- «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ
- «ԻՆՍՏԻԳԵՅԹ ԴԻԶԱՅՆ» ՓԲԸ
- «ՄԵԳԱ ՕԻԼ» ՍՊԸ
- «ԱԼՅԱՆՍ-ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ
- «ՎԵՆԴԱ» ՍՊԸ
- «ԼԱՎԵԼԻՆԱ» ՍՊԸ
- «ԱՐԿՈԼԵՎ» ՍՊԸ
- «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ
- «ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ
- «ՀԱՆԴՐԻԴ» ՓԲԸ
- «ՌԵՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
- «ԻՆՍՏԻԳԵՅԹ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ» ՓԲԸ
- «ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ
- «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ
- «ԱՐՄԵՆԻԱՆ ԼԻԶԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՈՒՎԿ ՓԲԸ