Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
18/10/2010 17:36
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երևանում այսօր մեկնարկել է ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը: Վերջինիս նպատակն է աշխարհասփյուռ հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծումը և դրա հիման վրա մասնագիտական ցանցի ձևավորումը: Համաժողովին  մասնակցում են չորս տասնյակից ավելի մասնագետներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից և ԱՄԷ-ից։  Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Կենտրոնական բանկի և Բանկերի միության նախաձեռնությամբ: 
Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նշել, որ նման համաժողովները նպաստում են Հայաստանի և Սփյուռքի մասնագետների համագործակցությանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու ուժեղացմանը: «Տարբեր երկրներում դուք ստացել եք անհրաժեշտ գիտելիքներ, ձեզանից յուրաքանչյուրը հեղինակություն է ձեր երկրում, և այդ կապերն ու հնարավորությունները պետք է օգտագործեք նաև մեր երկրի զարգացման համար»,- նշել է նախարարը: Հրանուշ Հակոբյան խոսքերով` հայերը աշխարհի տարբեր երկրներում դարեր շարունակ կարողացել են իրենց խոսքն ասել բանկային ոլորտում: Մասնավորապես, ցարական Ռուսաստանի, Թբիլիսիի, Բաքվի, Ուկրաինայի և այլ քաղաքների գլխավոր դերակատարները բանկային ոլորտում եղել են հայերը, ընդ որում դեռևս 1668թ.-ին Լվովում ստեղծվել է Համահայկական բանկ, որը գոյատևել է 270 տարի: Այս ամենը, նախարարի գնահատմամբ, վկայում է, որ բոլոր ժամանակներում հայ ֆինանսիստի գենը զարգանում և ուժեղանում է: Նախարարը նաև անդրադարձել է  Հայաստանի բանկային համակարգին և  նշել, որ այն Հայաստանի անկախության լավագույն նվաճումներից մեկն է, և Հայաստանի բանկային կայուն համակարգի շնորհիվ է, որ կարողացել ենք խուսափել համաշխարհային ճգնաժամի պայմաններում սոցիալական ցնցումներից, և այսօր տնտեսական աճ ենք արձանագրել: 
ՀՀ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով` այս համաժողովը կարևորագույն իրադարձություն է ֆինանսական կյանքում, և համաժողովի շրջանակներում պետք է փորձել սկիզբ դնել ոլորտում համահայկական ցանցի ստեղծմանը:  «Մեր գործընկերները պետք է ավելի լավ հասկանան այն իրավիճակը, որը տիրում է Հայաստանում, և պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր հետագա ֆինանսական համակարգի զարգացման մեջ: Սփյուռքի շնորհիվ մենք այդպիսի փորձեր ժամանակին ունեցել ենք, մասնավորապես Հայաստանում ունենք HSBC, Յունիբանկ, Ռոսգոսստրախ, Տրոյկա դիալոգ և այլն: Կարծում եմ, որ այս համաժողովից հետո ճանաչված կազմակերպությունների թիվը Հայաստանում կավելանա»,- նշել է Ջավադյանը և ավելացրել, որ հայ ֆինանսիստների ջանքերը պետք է ուղղվեն առավել որակյալ ծառայություններ տրամադրելուն: Նրա կարծիքով, Հայաստանի նման փոքր երկրները կարող են մրցել միայն տնտեսության գիտելիքահեն ոլորտներում, որոնցից մեկը ֆինանսական շուկան է: 
ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանի կարծիքով, համաժողովի ընթացքում կդրվի նոր փոխհարաբերությունների սկիզբ, փորձ կարվի ստեղծել համահայկական մի կառույց, որի մեջ կներառվեն Հայաստանում և արտերկրում գործող հայ բանկիրներն ու ֆինանսիստները:
Համաժողովի շրջանակներում նախատեսվում են զեկույցներ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացումները. մարտահրավերներ եւ ձեռքբերումներ», «Հայաստանի բանկային համակարգը` որպես back-office ծառայություններ մատուցող. սահմանափակումներն ու հնարավորությունները», «Ֆինանսական կրթության խնդիրները Հայաստանում», «Սփյուռքի մասնագիտական ներուժը ՀՀ ֆինանսական ինստիտուտների կառավարման գործընթացներում» թեմաներով: Համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Փարաջանովի տուն-թանգարան:
12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21