Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
ՊԵԿ-ԵԱՏՄ գործակցությունն էլեկտրոնային հարթակում ակտիվանում է
14/04/2021 16:20
Կիսվել

ՊԵԿ-ԵԱՏՄ գործակցությունն էլեկտրոնային հարթակում ակտիվանում է

Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում՝ փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծն է: Նախագծի մշակման հիմքում եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված՝ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կատարելագործելով նախնական գաղափարը, գտել է համապարփակ լուծում՝ ստեղծելով փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծը: Գաղափարի մանրամասները ՊԵԿ-ն իրազեկման ֆիլմի ձևաչափով ներկայացրել է ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստում:

ԵԱՏՄ անդամ երկրների միջև բիզնես գործընթացների փաստաթղթավորումը իրականացվելու է միասնական հարթակում: Էլեկտրոնային մեկ փաստաթղթով ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու տվյալ գործարքի մասնակից երկրների հարկային մարմիններին ու գործարարներին: Ամբողջ գործընթացը լինելու է առավել թափանցիկ և պարզեցված: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանի, անուղղակի հարկերի վճարման և ապրանքի ներմուծման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու և հաստատելու անհրաժեշտություն այլևս չի լինի, որը բավականին երկար գործընթաց է:

Ստվերի դեմ պայքարի գործիքներից է լինելու նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության համակարգը: Նախագծի շուրջ պարբերաբար քննարկումներ են լինում: Փորձագետները փորձում են լավագույն լուծումները գտնել պետական վերահսկողության թվայնացման ուղղությամբ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի պետ Արմեն Նազարյանի դիտարկմամբ՝ հետագծելիության համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ապրանքաշրջանառությունը` ապրանքի ստեղծման կամ արտահանման պահից մինչև վերջնական սպառողին հասնելը: Հետագծելիության սկզբունքով հսկողություն կիրականացվի երրորդ երկրներից ներմուծված ռիսկային բոլոր ապրանքների և դրանց մաքսանենգ շարժի նկատմամբ: Խոսքը սակայն չի վերաբերում ԵԱՏՄ երկրներում վերամշակվող, մանրածախ առևտրում իրացվող և անձնական նպատակով օգտագործվող ապրանքներին: Գործընթացը կիրագործվի փուլային եղանակով. ԵԱՏՄ երկրներում կստեղծվեն հետագծելիության ազգային համակարգեր: Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն արդեն վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը:

Էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման փորձի փոխանակման  նպատակով ստեղծվելու են աշխատանքային խմբեր, որոնք քննարկելու են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնականացման մեխանիզմները: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի ժ/պ Ալինա Ավետիսյանի խոսքով՝ նախատեսվող միջոցառումների արդյունքում ԵԱՏՄ շրջանակում փաստաթղթաշրջանառությունն ամբողջովին կդառնա էլեկտրոնային: ԵԱՏՄ ռազմավարության մեջ ընդգրկված է նաև հարկային ոլորտի թվայնացման գործընթացը, որի նպատակն է ապահովել ապրանքների ազատ տեղաշարժ, միաժամանակ՝ անտեսանելի վերահսկողություն:

Նորարարական լուծումներով վերահսկողության թվայնացման գործընթացը նոր մակարդակի կբարձրացնի ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների և բիզնեսի միջև գործակցությունը` նպաստավոր պայմաններ ստեղծելով բարեխիղճ հարկ վճարողների համար:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14