Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կառլեն Խաչատրյան. Համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները
14/04/2021 17:52
Կիսվել

Կառլեն Խաչատրյան. Համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:

Մասնավորապես, անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված 15 անդամների հրաժարականների հարցին, ամբիոնի վարիչը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները ճգնաժամային վիճակ են ստեղծում ԵՊՀ-ում:

«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է ՀՀ կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք հենց կառավարության կամ նախարարության քվոտայով են նշանակված: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ 11 հոգին հենց նույն օրը՝ ապրիլի 8-ին են դիմում գրել, այնուհետև 3-ը` ապրիլի 9-ին, 1-ը` ապրիլի 12-ին: Ընդ որում, դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Վազգեն Յակուբյանն է պատճառաբանություն նշել, մնացածը 14-ը 1-2 տողանոց դիմումներ են գրել, որ խնդրում են դադարեցնել իրենց լիազորությունները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում», – ասաց Կառլեն Խաչատրյանը:

Վերջինս հավելեց, որ,  ըստ էության, պատճառաբանություն չկա, և ակնհայտ է, որ խորհուրդն այս դիմումների մասին երեք տարբեր նամակների միջոցով իմացել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի միջոցով. «Այդ նամակները ԵՊՀ խորհուրդ հասել են ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից, ինչը, թերևս, ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ փորձեր են արվել մյուս անդամների վրա ճնշում գործադրել, որովհետև համալսարանի կանոնադրությունը հստակ ամրագրում է, որ եթե 16 անդամ, այսինքն՝ անդամների 50%-ը, հրաժարականի դիմում է ներկայացնում, ապա խորհրդի լիազորություններն ավտոմատ դադարեցվում են: Բայց փաստացի այս պահին, բարեբախտաբար, կարող ենք նշել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, ուղղակի մի փոքր կազուսային իրավիճակ է ստեղծվել: Կազմակերպչական բնույթի որոշակի բարդություն է ծագել, սակայն համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները»:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է իշխանության ուզածը, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ նախորդ նիստը նույնպես տապալվեց, քանի որ օրակարգային հարցերից էր նաև ռեկտորի ընտրությունը. «ԿԳՄՍ նախարարը հայտարարել էր, որ ռեկտորի ընտրություն պետք է լինի բացառապես նոր օրենքի համաձայն՝ 9 հոգանոց խորհրդի միջոցով (5+4 սկզբունքով): Այսինքն՝ նախարարությունն ուզում է մեծամասնություն լինել խորհրդի կազմում: Այլ հիմնավորում չեմ տեսնում»:

Կառլեն Խաչատրյանը ընդգծեց նաև, որ անգամ այս կազմով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իրավազոր է, լեգիտիմության հարց լինել չի կարող:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69