Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայկական ատոմակայանի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ՝ տեխնիկական սպասարկման և վերանորոգման փորձի փոխանակման նպատակով
15/04/2021 14:22
Կիսվել

Հայկական ատոմակայանի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ՝ տեխնիկական սպասարկման և վերանորոգման փորձի փոխանակման նպատակով

Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ուղղության մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ (ՌԱԷԿ, Ռովնոյի մարզ, Ուկրաինա)՝ տեխնիկական սպասարկման և նորոգման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով: Հայ մասնագետների այցը տեղի է ունեցել «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» բենչմարքինգի շրջանակում, որը կազմակերպել է ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ ՄԿ) Մոսկովյան կենտրոնը:

Այցի ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հայաստանյան պատվիրակությանը ներկայացրեցին էլեկտրակայանում տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը, անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպումը, ապահերմետիկացված սարքավորումներ կողմնակի առարկաների ներթափանցման կանխմանն ուղղված գործունեության իրականացումը։ Քննարկվել են չնախատեսված և պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների բարձր որակի ապահովման, ինչպես նաև  վերանորոգման պլանավորման, ժամկետների օպտիմալացման, տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման գործում ծրագրային ապահովման կիրառման հետ կապված հարցեր:

Ուկրաինայի ատոմային էներգիան էլեկտրաէներգիայի արտադրությամբ աշխարհում արժանի տեղ է գրավում: Երկար տարիներ երկրում գործում են չորս ատոմակայան՝ 15 էներգաբլոկով, և կարևոր է ուսումնասիրել դրա կուտակված փորձը: Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանի խոսքով, Ռովնոյի ԱԷԿ-ի ընտրությունը պատահական չէ: «Մենք արդեն ունենք համագործակցության դրական փորձ ճառագայթային անվտանգության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում: Ստացված բոլոր գիտելիքներն ու լավագույն փորձը աստիճանաբար ներմուծվում են Հայկական ԱԷԿ-ում, և արդեն կան առաջին դրական արդյունքները: Ռովնոյի ԱԷԿ-ի փորձը վերանորոգման ուղղության կազմակերպման բնագավառում մեզ համար օրինակելի է: Դա կապում եմ պրոֆեսիոնալների լավ թիմի և արդյունավետ կառավարման հետ: ՇԿՀԱ-ի աշխատանքը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ գնահատել, համեմատել և ներդնել: Կատարված վերանորոգումների որակը կարող ենք գնահատել՝ ելնելով վթարային անջատումների և կրկնակի նորոգումների բացակայությունից, ինչն, իհարկե, ազդում է անվտանգ շահագործման վրա ընդհանուր առմամբ: Սակայն տեխնիկական սպասարկման և վերանորոգման գծով սեփական աշխատանքի որակի արդյունավետ գնահատման համար անհրաժեշտ է համեմատել այն Ռովնոյի գործընկերների ունեցած լավագույն պրակտիկաների հետ»,- նշեց Սերգեյ Կենջեցյանը:

Հայկական ԱԷԿ-ի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի տուրբինային և ռեակտորային բաժանմունքներ, որտեղ պլանային կանխարգելիչ նորոգումն ավարտական ​​փուլում է: Պատվիրակությունը ծանոթացավ նաև ուսումնական սարքերի միջոցով տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման պրակտիկային և տեխնիկական սպասարկման անձնակազմի համար մարդկային սխալները կանխելու մեթոդներին:

Ռովնոյի ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկը նշեց, որ ատոմային ոլորտի մասնագետները տեղեկատվություն են փոխանակել նաև մետաղի վերահսկողության ծառայության աշխատանքի և վերանորոգման ընթացքում դոզային բեռնվածության նվազեցման գործողությունների կազմակերպման վերաբերյալ: «Այցի ծրագիրը  ներառում է հարցերի քննարկում` հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները։ Հուսով ենք, որ այցը օգտակար կլինի երկու կողմերի ` Ռովնոյի և Հայկական ԱԷԿ-ների համար: Համոզված եմ, որ ատոմակայանների մասնագետների միջև շփումը և փորձի փոխանակումը միշտ դրական ազդեցություն կունենան վերանորոգման և արտադրական գործունեության բարելավման առումով», – ասաց Անատոլի Վասիլչուկը:

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակ

2021թ Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։ Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտի, , Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75