ՄԻՊ. Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինն այդ մասին հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով նաև լուսանկարներ:
Նշվում է, որ պուրակը բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:
Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը: