Ֆինանսական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 372.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-1.00
OIL:  BRENT - 111.03+1.27 WTI - 99.32+1.75
COMEX:  GOLD - 4594.40-1.85 SILVER - 73.56-1.92
COMEX:  PLATINUM - 1946.60-2.05
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 159.62+0.35 EUR/GBP - 1.1707-0.06
FOREX:  EUR/USD - 1.1707-0.06 GBP/USD - 1.351-0.15
STOCKS RUS:  RTSI - 1137.27-1.16
STOCKS US: DOW JONES - 49141.93-0.05 NASDAQ - 24663.80-0.90
STOCKS US: S&P 500 - 7138.80-0.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 59917.46+0.00 TOPIX - 3772.19+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26111.84+1.68 SSEC - 4107.51+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10332.79+0.11 CAC40 - 8104.09-0.46
STOCKS EUR:  DAX - 24018.26-0.27
29/04/2026  CBA:  USD - 371.19-0.21 GBP - 501.44+0.53
29/04/2026  CBA:  EURO - 434.55+0.2
29/04/2026  CBA:  GOLD - 54478-1551 SILVER - 873.45-33.03
Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2021թ. հունվար-մարտ. առաջատարը Գազպրոմ Արմենիան է
15/04/2021 19:00
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2021թ. հունվար-մարտ. առաջատարը Գազպրոմ Արմենիան է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 18.7 մլրդ դրամ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 5.24%-ով կամ 0.93 մլրդ դրամով։ 2020թ.-ին I (առաջին) եռամսյակում Գազպրոմ Արմենիան նույնպես առաջինն էր։

Երկրորդ տեղում է ՀՀ ՊՆ աշխատակազմը՝ 15.051 մլրդ դրամ։ Նախարարություններն ու պետական այլ մարմիններն առաջին անգամ են ներառվում ցուցակում։

Եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 9.77 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +6.29 մլրդ կամ 180.8%։ 2020թ I եռամսյակում ընկերությունը վեցերորդն էր։

Չորրորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը որը պետբյուջե է վճարել 4.14 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.24 մլրդ դրամով կամ 23.04%-ով։ 2020թ. I եռամսյակում ընկերությունը 3-րդն էր։

Գեոպրոմայնինգ Գոլդը 5-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 3.77 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1 մլրդ դրամով կամ 36.31%-ով։ 2020թ. I եռամսյակում ընկերությունը 11-րդն էր։

Վեցերորդ տեղում է ՄՏՍ Հայաստանը՝ 3.55 մլրդ դրամով և արձանագրած 0.35 մլրդ կամ 8.9% անկմամբ։ 2020թ. I եռամսյակում ընկերությունը 5-րդն էր։

Գրանդ Տոբակոն յոթերորդն է՝ 3.14 մլրդ դրամ՝ -12.18 մլրդ կամ -79.5%։ 2020թ I եռամսյակում ընկերությունը ցուցակի 2-րդ հորիզոնականում էր։

Ֆլեշն 8-րդն է՝ 3.06 մլրդ դրամ՝ -0.11 մլրդ դրամ կամ -3.63%։ 2020թ. I եռամսյակում ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան իններորդն է՝ 2.61 մլրդ դրամ՝ -0.85 մլրդ դրամ կամ -24.71%։ 2020թ I եռամսյակում ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

ՍիՓիԷս Օիլը եզրափակում է տասնյակը՝ 2.58 մլրդ դրամ՝ -1.76 մլրդ դրամ կամ -40.57%։ 2020թ I եռամսյակում ընկերությունը ցուցակի 4-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 3-ը՝ ծխախոտագործության, 2 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, և մեկ ընկերությամբ հեռահաղորդակցության ոլորտները։ Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև մեկ պետական մարմին։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 66.38 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.19 մլրդ դրամով կամ 5.05%-ով: Այստեղ պետք է հաշվի առնենք, որ ցուցակում առաջին անգամ ներառվել են պետական մարմիններ, և եթե առաջին տասնյակից հանենք ՀՀ ՊՆ-ն, ապա 2020թ. համանման ցուցանիշի հետ համեմատությունը կունենա հետևյալ տեսքը. անկում 9.32 մլրդ դրամով կամ 14.75%-ով, իսկ նույն մեթոդաբանությամբ հաշված անկումը կազմել է 9.23 մլրդ դրամ կամ 12.21%։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 151.56 մլրդ դրամ է, ինչը 0.79 մլրդ դրամով կամ 0.52%-ով ավել է 2020թ. համադրելի ցուցանիշից։ Եթե 100 հարկատուների միջից հանենք նոր ավելացված պետական մարմինների ցուցանիշները՝ 18.86 մլրդ դրամ, ապա 2020թ. համանման ցուցանիշի հետ համեմատությունը կունենա հետևյալ տեսքը. անկում՝ 15.64 մլրդ դրամով կամ 10.37%-ով, իսկ նույն մեթողաբանությամբ հաշված անկումը կազմել է 19.19 մլրդ դրամ կամ 11.24%։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 260.17 մլրդ դրամ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 14.57 մլրդ դրամով կամ 5.93%-ով։ Սակայն, եթե 1,000 հարկատուների միջից հանենք նոր ավելացված թվով 45 պետական մարմնի ցուցանիշները, ապա 2020թ. համանման ցուցանիշի հետ համեմատությունը կունենա հետևյալ տեսքը. անկում՝ նվազագույնը 9.33 մլրդ դրամով կամ 3.8%-ով, իսկ նույն մեթողաբանությամբ հաշված անկումը կազմել է 15.14 մլրդ դրամ կամ 5.5%։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 25.51%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 58.25%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 15/04/21 դրությամբ՝ 521.20 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 127.36 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 290.79 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 499.17 մլն դոլար։

Հ.Գ. 2021թ. առաջին եռամսյակի 1,000 խոշոր հարկ վճարողների ցուցակ է ընդգրկվել 45 պետական մարմին, որոնք ընդհանուր առմամբ մուծել են 25.9 մլրդ դրամ հարկ։ Իհարկե, նշված մարմինների ընդգրկումը մեթոդիկայի խնդիր է, սակայն անցյալ տարվա համեմատ ճշգրիտ պատկեր ստանալու համար պետք է համեմատությունն անել նույն մեթոդիկայով կազմված ցանկերի հետ, իսկ այս համեմատությունը ցույց է տալիս, որ խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի ծավալը կրճատվել է։

29/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.19
-0.21
Եվրո (EUR)
434.55
+0.2
Ռուբլի (RUR)
4.9466
+0.0038
Լարի (GEL)
138.07
+0.01
54478
-1551
Արծաթ
873.45
-33.03