Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.75+0.25
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.10-0.62 WTI - 71.76-0.65
COMEX:  GOLD - 2702.80+1.38 SILVER - 31.79+1.96
COMEX:  PLATINUM - 998.00+0.48
LME:  ALUMINIUM - 2694.50+3.02 COPPER - 9664.00+3.44
LME:  NICKEL - 16587.00+2.85 TIN - 31817.00+1.50
LME:  LEAD - 2038.00-0.49 ZINC - 3052.00+2.66
FOREX:  USD/JPY - 152.77-0.99 EUR/GBP - 1.078+0.39
FOREX:  EUR/USD - 1.078+0.39 GBP/USD - 1.2961+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43729.34+0.00 NASDAQ - 19269.46+1.51
STOCKS US: S&P 500 - 5973.10+0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8140.74-0.32 CAC40 - 7425.60+0.76
STOCKS EUR:  DAX - 19362.52+1.70
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Ինչ կլիներ, եթե մեկ տարի առաջ 1000 դոլար ներդնեիք COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրող ընկերությունում
20/04/2021 19:06
Կիսվել

Ինչ կլիներ, եթե մեկ տարի առաջ 1000 դոլար ներդնեիք COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրող ընկերությունում

2020թ. սկզբից կորոնավիրուսի նոր տեսակը՝ COIVD-19-ը սկսեց տարածվել ամբողջ աշխարհում։ 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիա։ Հայտարարվեց ընդհանուր կարանտին, անորոշ ժամանակով փակվեցին սահմանները։ Ստեղծված անորոշությունը հաղթահարելու համար առաջնահերթություն էր COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արագ ստեղծումը։ Հենց այս գործին լծվեցին աշխարհի առաջատար բիոտեխնոլոգիական ընկերությունները։

Պարզ է, որ մարդկության համար այդ կարևորագույն պատվաստանյութի մշակումը լրջորեն կարող էր ազդել նշված ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վրա։

Վիժուալ Կապիտալիստ հարթակը հրապարակել է մի ինֆոգրաֆիկա, որտեղ պատկերաված են COVID-19 պատվաստանյութ արտադրող ընկերությունները և վերջին տարում ստացված այն շահույթը, եթե 2020թ. մարտի 11-ին 1,000 դոլար ներդրում կատարվեր տվյալ ընկերությունների արժեթղթերում։

Novavax-ի բաժնետոմսերում 1,000 դոլար ներդնելու դեպքում մեկ տարի անց կստանայիք 16,491 դոլար՝ +1,549.1%։

Նուբար Աֆեյանին պատկանող Moderna-ն գրանցել է 401.9% աճ, և 1,000 դոլար ներդնելու դեպքում կստանայիք 5,019 դոլար։ Հավելենք, որ Աֆեյանն այս տարի տեղ է զբաղեցրել FORBES-ի միլիարդատերերի ցուցակում, ինչին, իհարկե, նպաստել է բաժնետոմսերի գնի նման աճը։

BioNTech-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 224.7%-ով։ 1,000 դոլար ներդնելու դեպքում կստանայիք 3,247 դոլար։

Johnson&Johnson-ի բաժնետոմսերը գրանցել են 25.2% աճ։ 1,000 դոլար ներդնելու դեպքում կստանայիք 1,252 դոլար։

Pfizer-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 12.2%-ով։ 1,000 դոլար ներդնելու դեպքում կստանայիք 1.122 դոլար։

AstraZeneca-ն գրանցել է բաժնետոմսերի 12.1% աճ։ Այստեղ 1,000 դոլար ներդնելու դեպքում հիմա կստանայիք 1.121 դոլար։

Sanofi-ում արժեթղթերի գինն աճել է 9.6%-ով։ 1,000 դոլար ներդնելու դեպքում կստանայիք 1,096 դոլար։

Փորձագետները կանխատեսում են, որ պատվաստանյութերի վաճառքի ընդհանուր ծավալը կկազմի 100 միլիարդ դոլար։ Հարկային պարտավորությունների կատարման արդյունքում կմնա 40 միլիարդ դոլարի շահույթ։

Ինչ կլիներ, եթե մեկ տարի առաջ 1000 դոլար ներդնեիք COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրող ընկերությունում

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51