21/10/2010 12:15
ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ԱՆՎԱՆԱԿԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ «ԵՐԿՐԻ ՄԱՍՇՏԱԲՈՎ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍԱՆՈՂԻ ՕԳՏԻՆ» ակցիայի շրջանակներում հայտարարում է ուսանողական անվանական միանվագ կրթաթոշակների հայտադիմումների ընդունման մասին: Ակցիան նպատակ ունի խթանելու երիտասարդ մասնագետների կայացմանը, ակադեմիական բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին աջակցելու կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ ամբողջական վճարմանը, ինչպես նաև՝ հետագայում դիտարկելու այդ ուսանողների ներգրավման հնարավորությունը «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ:
Ինչպես տեղեկացնում են «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ից` հայտերի դիտարկումը կիրականացվի Բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ խմբի կողմից և ըստ հետևյալ առաջնահերթ չափանիշների`ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ, ինչպես նաև հայտաձևի վրա կառուցված միավորային գնահատման համակարգի հիման վրա: Ներկայացված հայտերից կընտրվեն լավագույն 20 դիմումները: Մինչ վերջնական որոշման կայացումը, Բանկն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում դիմորդներին հրավիրել հարցազրույցի:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի ուսանողները (ՀՀ և արտասահմանյան քաղաքացիները): Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2010թ. նոյեմբերի 15-ը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
