Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Forbes. Մեծահարուստների ցանկում առաջին անգամ հայտնված ռուսաստանցի գործարարները – 2021
22/04/2021 15:36
Կիսվել

Forbes. Մեծահարուստների ցանկում առաջին անգամ հայտնված ռուսաստանցի գործարարները – 2021

Համավարակը բացասաբար է ազդել բիզնես-կապիտալի վրա, բայց սա չի խանգարել, որ որոշ գործարարներ ավելի հարստանան։

Forbes-ը ներկայացրել է 200 ամենահարուստ ռուսաստանցի գործարարների ցանկը, որում կան նաև հայազգի միլիարդատերեր։

Այժմ ներկայացնում ենք այն ռուսաստանցի գործարարներին, որոնք առաջին անգամ են հայտնվել միլիարդատերերի ցանկում։

Ռուսաստանցի 13 նորեկ-միլիարդատերերի ցանկը ներկայացնում ենք ստորև.

  1. Դենիս Սվերդլով. Կարողությունը գնահատվում է 10,6 միլիարդ դոլար։ 42-ամյա ռուս գործարարը բնակվում է Լոնդոնում։ Առաջին բվիզնեսը հիմնել է 2000-ին։
  2. Սերգեյ Դմիտրիև. Կարողությունը գնահատվում է 3,8 միլիարդ դոլար։ 55-ամյա գործարարը բնակվում է Պրահայում։
  3. Սերգեյ Լոմակին. Կարողությունը գնահատվում է 3,1 միլիարդ դոլար։ 47-ամյա գործարարն ապրում է Մոսկվայում։ Առաջին բիզնեսը հիմնել է 1998-ին։ Ի դեպ, Լոմակինի բիզնես-գործընկերը հայազգի ռուսաստանաբնակ գործարար Արտեմ Խաչատրյանն է։
  4. Արտեմ Խաչատրյան. Կարողությունը գնահատվում է 3,1 միլիարդ դոլար։ 46-ամյա հայազգի գործարարը բնակվում է Մոսկվայում։ Գործունեությունը սկսել է սուրճի բիզնեսով, որը հիմնել է Սերգեյ Լոմակինի հետ։ Այնուհետև միլիարդատերերի ցանկի այս երկու նորեկները միասին 2007-ին հիմնել են Fix Price ընկերությունը։
  5. Վալենտին Կիպյատկով. Կարողությունը գնահատվում է 2,7 միլիարդ դոլար։ 44-ամյա ռուս գործարարը բնակվում է Պրահայում։
  6. Սերգեյ Սուդարիկով. Կարողությունը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար։ 49-ամյա գործարարը բնակվում է Մոսկվայում։ Գործունեությունը սկսել է 1990-ականներին։
  7. Բորիս Նուրալիև. Կարողությունը գնահատվում է 950 միլիոն դոլար։
  8. Օլեգ Շչեգոլև. Կարողությունը գնահատվում է 800 միլոն դոլար։ Նա Semrush-ի համահիմնադիրն է։ Բնակվում է Բոստոնում։
  9. Վլադիմիր Իվանով. Կարողությունը գնահատվում է 750 միլիոն դոլար։ 50-ամյա գործարարը բնակվում է Մոսկվայում։ Եկամուտի աղբյուրը համացանցն է։
  10. Ալեքսեյ Աբրամով. Կարողությունը գնահատվում է 700 միլիոն դոլար։ 53-ամյա գործարարը բնակվում է Մոսկվայում։ Նա Merlion ընկերության 33 տոկոսի բաժնետերն է, զբաղվում է ինֆորմացիոն տեխնոլոգիաներով։
  11. Վլադիսլավ Մանգուտով. Կարողությունը գնահատվում է 650 միլիոն դոլար։ Նա բիզնեսով սկսել է զբաղվել 1992-ից։ Բնակվում է Մոսկվայում։
  12. Վալենտինա Շնայդեր. Կարողությունը գնահատվում է 650 միլիոն դոլար։ Բիզնես գործունեություն է ծավալում ընտանիքի հետ միասին։
  13. Օլեգ Կարչև. Կարողությունը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Գործարարը բնակվում է Մոսկվայում և զբաղվում ինֆորմացիոն տեխնոլոգիաներով։

Ի դեպ, 200 ամենահարուստ ռուսաստանցի գործարարների ցուցակում ընդգրկված են նաև հայազգի բիզնեսմեններ։

Թե ովքեր են աշխարհի ամենահարուստ հայերը, Բիզնես 24-ը ներկայացրել էր ավելի վաղ։ Ըստ Forbes-ի վարկանշային աղյուսակի՝ աշխարհի ամենահարուստ հայերին կարող եք ծանոթանալ այստեղ։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43