Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԿՐԵՄԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ- ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՆՈՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ
21/10/2010 17:36
Կիսվել

ԿՐԵՄԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ- ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՆՈՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ

Երևանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու կոմբինատն այսուհետ կներկայանա նոր ապրանքանիշով: Kremlin Award կամ այլ կերպ ասած Կրեմլյան մրցանակ կոնյակը կունենա երեք ապրանքատեսակ՝ 10, 15 և 20 տարեկան: Գաղափարը կյանքի է կոչվել Երևանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու կոմբինատի և ռուսական «Կրեմլյովսկի» առևտրի տան համատեղ նախաձեռնությամբ: 

Ապրանքանիշի շնորհանդեսի կապակցությամբ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր Կրեմլյովսկի առևտրի տան գլխավոր  տնօրեն Վլադիմիր Պեշկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջյունելով հյուրերին Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ սա հայ-ռուսական տնտեսական համագործակցության հերթական  հաջողված և դրական օրինակն է: «Սա ոչ միայն արտադրությունն է այլև մեր երկրի պատմությունն է, որը մենք պահելով ու պահպանելով փոխանցելու ենք մեր սերունդներին: ՈՒրախ եմ, որ մեր համագործակցությունը իր դրական արդյունքներն է տվել, որի վառ օրինակը այս կոնյակն է: Համոզված եմ, որ այս ապարանքանիշը սիրվելու է բոլորի կողմից»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: 

Կրեմլյովսկի առևտրի տան գլխավոր տնօրենի գնահատմամբ այս կոնյակի մուտքը ռուսական շուկա սպասված է: «ՌԴ նախագահի գործերի կառավարման վարչության տակ գտնվող  Կրեմլյովսկի առևտրի տունն իրականացնում է իշխանության բարձրագույն մարմինների համար ապրանքների մատակարարման գործառույթը»,- իր խոսքում ընդգծեց Վլադիմիր Պեշկինը, հավելելով, որ սա արդյունավետ համագործակցության սկիզբն է միայն:  

Գագիկ Ծառուկյանը  մասնավորապես նշեց. «Մենք հետևողականորեն նպաստելու ենք հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, տնտեսական համագործակցության խորացմանը, ապարանքաշրջանառության ծավալների մեծացմանը»: 

Վլադիմիր Պեշկինը շնորհակալություն հայտնեց պրն. Ծառուկյանին  հայկական կոնյակագործության ավանդույթները և գինեգործության  պատմությունը պահպանելու համար և հավելեց, որ իրենց ուղղակի հիացած ենք իրենց տեսածով: 

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ խորհրդանշական ձեռքսեղմում, ի նշան հայ-ռուսական տնտեսկան համագործակցության հերթական դրական նախաձեռնության մեկնարկի: Այս ամենին հաջորդեց նոր համատեղ ապրանքանիշի թողարկման կապակցությամբ կոնյակի տակառի զմրսման հանդիսավոր արարողությունը: Տակառն ամբողջական դարձնող վերջին մի քանի սափոր կոնյակների լցման պատիվը վերապահված է  Գագիկ Ծառուկյանին և Վլադիմիր Պեշկինին: 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08