Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է HD ՁԱՅՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍ
22/10/2010 11:22
Կիսվել

ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է HD ՁԱՅՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍ

Orange-ը համալրում է իր հեռախոսների պորտֆոլիոն HD բարձր հստակության ձայնի հնարավորություն ունեցող նոր սմարթֆոնով` Nokia 5230-ով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա»-ից` այս նորաոճ սմարթֆոնը, որն արդեն վաճառքում է Orange-ի խանութներում, ընտրության ավելի մեծ հնարավորություն կտա այն բաժանորդներին, ովքեր պահանջկոտ են ինչպես հեռախոսային խոսակցության ձայնի որակի, այնպես էլ հեռախոսի դիզայնի նկատմամբ:

Վառ, աչքի ընկնող Nokia 5230-ը նորարար դիզայնի և գերարդիական տեխնոլոգիաների համատեղում է, որը թույլ է տալիս մատի մի հպումով ունենալ ժամանցի բազմազան ծառայություններ: Symbian օպերացիոն համակարգով աշխատող և սենսորային էկրանով այս սմարթֆոնն աշխատում է ինչպես 2G, այնպես էլ 3G+ ցանցերում: Սմարթֆոնը համալրված է նաև GPS-ով և ունի Nokia Maps ծառայությունը:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է, որն իր ցանցում ներդրել է Wideband AMR* տեխնոլոգիան կիրառող HD ձայնի ծառայությունը, որի շնորհիվ մարդկային ձայնի բոլոր նրբերանգները լսելի են դառնում և նշանակալիորեն նվազեցվում է ֆոնային աղմուկը` ստեղծելով տպավորությունը, թե զրուցակիցներն իրար կողքի են գտնվում:

Ծանուցում. Wideband AMR (Adaptive Multi-Rate) տեխնոլոգիան օգտագործում է ձայնի կոմպրեսիայի տեխնիկան, որի արդյունքում բարելավվում է աուդիո սպեկտրը և ստացվում է ձայնի` մեծապես լավացված որակ: HD ձայնը նշանակալիորեն փոխում է ձայնի աուդիո որակը, որը համեմատելի է AM ռադիոընդունիչի ձայնից CD-որակի ձայնի անցման հետ: Սա հնարավոր է դարձել նոր աուդիո կոդեկի օգտագործման շնորհիվ, որը թույլ է տալիս ձայնը փոխանցել ավելի լայն` 50-7000Հց հաճախականային տիրույթում, ի տարբերություն ստանդարտ շատ ավելի նեղ` 300-3400Հց հաճախականային տիրույթի:    

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45