2009Թ.-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՍՏԱՆԱԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը հայտնել է, որ հաջորդ տարի իրենք հույս ունեն, որ զբոսաշրջության ոլորտից երկրի տնտեսության ստացած հասույթը կհասնի մեկ միլիարդ դոլարի:
Նախարարը նշել է, որ անցած տարի Ադրբեջան են այցելել մեկ միլիոնից ավել զբոսաշրջիկներ, որի հետևանքով, երկիրը ստացել է 758 միլիոն դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է տուրիզմից ստացած շահույթի 34% աճ:
Նախարարը նաև զբոսաշրջության հետագա զարգացման մասին, նշելով, որ պետք է ձգտել, մոտակա տարիների ընթացքում, 2-3 անգամ ավելացնելու Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների քանակը: