Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ ԷՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ  ԵՎ ԱՅՑԵԼԵԼ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
25/10/2010 11:43
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ ԷՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԵՎ ԱՅՑԵԼԵԼ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել էր Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը եղել է Ախուրյանի տարածաշրջանում կառուցված շաքարի գործարանում: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին զրուցել գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ:

2006 թվականից Ախուրյանի տարածաշրջանի Արևիկի նախկին բազայի տարածքում շաքարի գործարանի կառուցումը նպատակ ունի Հայաստանում վերականգնել շաքարի արտադրությունը` մարզերում խթանելով նաև ճակնդեղագործությունը, այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը ևս: Դեռևս 2008թ. այդ նպատակով Կառավարությունը հաստատել է «ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը», որից հետո Գյուղատնտեսության նախարարությունը Շիրակի և Լոռու մարզպետարանների հետ միասին աշխատանքներ է իրականացրել արդեն իսկ 2010թ. հիշյալ երկու մարզում շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանին ներկայացրել են, որ առ այսօր կատարվել է շուրջ 102 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, գործարկվել է ներկրվող հումքով աշխատող սխեման: Մինչ օրս ներկրվել է 17.0 հազ. տոննա կիսաֆաբրիկատ հումք, որը վերամշակելով ստացվել է սպիտակ շաքար: Արտադրված շաքարը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Հայաստանում աճեցված շաքարի ճակնդեղի վերամշակման սխեման ավարտին հասցնելու համար, մնացել են գործարկման և կարգավորման աշխատանքները, որոնք կիրականացվեն բերքահավաքից հետո: 

Շաքարի գործարանում շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ կատարված աշխատանքը շատ տպավորիչ է, և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այս գործարանը մի քանի խնդիրներ է լուծելու: Նախ` այս տարածաշրջանում ապահովելու է 1000 աշխատատեղ: Հիմա արդեն աշխատում է 700 հոգի: Երկրորդ` գործարանն այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետև գործարանն ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրած ճակնդեղը: Եւ երրորդ կարևորագույն խնդիրը, որ լուծում է Ախուրյանի շաքարի գործարանը` ներմուծման կրճատման և արտահանման ավելացման քաղաքականության կենսագործումն է: «Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես, շաքար չի ներմուծվելու, որովհետև այս գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան է լինելու, քան արտերկրում արտադրված շաքարը»-ասել է Հանրապետության ղեկավարը: 

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը ներկա է եղել նաև Գյումրիի բժշկական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: 

Քաղաքի հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցումն ուղղված է հիվանդանոցային հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների արդյունավետության աճին, հիվանդանոցային ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը: Այն իրականացվում է ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի համաձայն, որոշվել է միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցները և Գյումրի քաղաքում ստեղծել մեծահասակների մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 200 մահճակալ հզորությամբ Գյումրիի նոր բժշկական կենտրոն: Այդ նպատակով, կառավարության որոշմամբ Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կկառուցվի նոր եռահարկ մասնաշենք և այնտեղ կտեղակայվեն նշված երեք հիվանդանոցների թերապևտիկ և վիրաբուժական ծառայությունները: Այսպիսով` Գյումրիի թե՛ մանկական, թե՛ մեծահասակների հիվանդանոցային բազմապրոֆիլ ծառայությունները տեղակայված կլինեն իրար մոտ, մեկ վայրում` ապահովելով առավելագույն մատչելիություն ծառայություններից օգտվող բնակչության համար: 

Ընդհանուր ներդրումները Գյումրիի նոր բժշկական կենտրոնում կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար, որից 8.3 միլիոնը շենքի կառուցման և 2.5 միլիոնը բժշկական սարքավորումների և կահույքի ձեռք բերման նպատակներով: 

Նախագահ Սերժ Սարգսյանը բժշկական կենտրոնի շինհրապարակից մեկնել է Շիրակի մարզպետարան, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ: 

Այնուհետև Երկրի ղեկավարն այցելել է Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարևանությամբ ստեղծված «Խաչքարերի պուրակ», դիտել Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները, որոնք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից` իբրև յուրօրինակ բողոք ընդդեմ ադրբեջանցիների կողմից Ջուղայում իրագործված մշակութային եղեռնի: Նախագահին ներկայացրել են, որ հետագայում պուրակում տեղադրվելու է ավելի քան հարյուր խաչքար:

Սերժ Սարգսյանը Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցել է նաև «Քաղաքի օր» տոնակատարությանը: 

2003 թվականից ավանդական դարձած այս տոնակատարության ժամանակ, որ նշվում է ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Գյումրին մեծարում է իր լավագույն հայրենակիցներին` պարգևատրելով նրանց «Վարպետ»-ի ոսկյա կրծքանշանով, «Պատվավոր քաղաքացի» և այլ պատվավոր կոչումներով:

Շիրակի մարզ աշխատանքային այցը Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց վարչական շենք այցելությամբ: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքին և աշխատակիցների համար ստեղծված պայմաններին:

 

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6