26/10/2010 16:55
ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4,1%
2010 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով Ադրեջանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 4,1%-ով: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների հրապարակած տվյալների համաձայն, հաշվետու այս ամիսների արդյունքներով ՀՆԱ-ի ծավալը կազմել է 29,3 մլրդ մանատ (36,5 մլրդ դոլար):
Ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն` հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշն աճել է 2.9%-ով և կազմել 4 հազար 090 դոլար: Հատկանշական է, որ հաշվետու ամիսներին երկրի միայն նավթային ոլորտում գրանցվել է 5,2% աճ, ոչ նավթային ոլորտում` 2,7% աճ:
Սեպտեմբերին գնաճն Ադրբեջանում կազմել է 0,9%, իսկ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշը կազմել է 5,2%:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
