Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
28/10/2010 11:15
Կիսվել

ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Վաղը` հոկտեմբերի 29-ին,  Աջափնյակ  համայնքի Բաշինջաղյան 188/5 հասցեում կբացվի նոր ՍԹԱՐ սուպերմարկետ, որը կլինի ՍԹԱՐ առևտրային ցանցում թվով 18-րդը, իսկ Աջափնյակ համայնքում` 2-րդը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ից` սուպերմարկետը նախագծելիս կարևոր խնդիր է եղել սուպերմարկետի ընդհանրական կոնցեպցիայի ստեղծումը, որտեղ Աջափնյակի բնակիչներին հաճելի,  հեշտ և հետաքրքիր կլինի գնումներ կատարել: Այս նպատակի իրագործման համար մանրամասն մշակվել է առևտրային տարածքի նախագիծը: Առանձնացվել են ակցիաների համար նախատեսված զոնաները, հատուկ գնային առաջարկներով դարակաշարային վերջավորությունները: Հիմնական բաժինները` կաթնամթերք, հաց, միս, ձուկ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, տեղակայված են տրամաբանորեն այնպես, որ հաճախորդը հեշտությամբ գտնի իրեն անհրաժեշտ բաժինները: Այս բաժինների չափը և տեղակայումը հիմնված է նախագծման կանոնների և հատուկ վերլուծությունների վրա:

350ք.մ. առևտրային տարածք զբաղեցնող այս սուպերմարկետի յուրաքանչյուր բաժին հետաքրքիր է յուրովի. այստեղ հաճելի է գտնվել և կատարել գնումներ: Սուպերմարկետի ինտերիերի դիզայնը և գույները դարձնում են Աջափնյակում գտնվող ՍԹԱՐ-ը գեղեցիկ և գրավիչ. սուպերմարկետն ունի եվրոպական տեսք, միևնույն ժամանակ այստեղ գները հասանելի են, իսկ տեսականին գրավիչ: Խանութում տեղադրված է 4 դրամարկղ, որոնց շնորհիվ կապահովվի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը:

Ինչպես մյուս ՍԹԱՐ սուպերմարկետները, այս սուպերմարկետը նույնպես կգործի սպասարկման եվրոպական ստանդարտներին համապատասպան, և խանութի ամենօրյա աշխատանքն ուղղված կլինի համայնքի բնակիչների կարիքների և հարցումների բավարարմանը:

ՍԹԱՐ առևտրային ցանցը մինչ տարեվերջ կբացի ևս մեկ սուպերմարկետ Շենգավիթ վարչական տարածքում, որը կլինի 19-րդը ՍԹԱՐ ցանցում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69