Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Չինաստանի բնակչությունը 2010 թվականից ի վեր ավելացել Է 72 միլիոնով
11/05/2021 17:08
Կիսվել

Չինաստանի բնակչությունը 2010 թվականից ի վեր ավելացել Է 72 միլիոնով

Չինաստանի բնակչությունը հասել Է 1 մլրդ 411 մլն 780 հազար մարդու՝ 2010 թվականից ի վեր ավելանալով 72 միլիոնով կամ 5,38 տոկոսով: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել Է Պետական վիճակագրական վարչությունը՝ ներկայացնելով բնակչության 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջին հաշվով երկրի բնակչության թվաքանակն այս ժամանակաշրջանում տարեկան աճել Է 0,53 տոկոսով այն դեպքում, երբ 2000-ից մինչեւ 2010 թվականը միջին տարեկան աճը կազմել Է 0,57 տոկոս: Մարդահամարի տվյալներով Չինաստանում հաշվում Է 723 մլն 339 հազար 956 տղամարդ, այսինքն՝ ընդհանուր բնակչության 51,24 տոկոսը, կանանց թվաքանակը կազմում Է 688 մլն 438 հազար 768 կամ ընդհանուր բնակչության 48,76 տոկոսը: Չինաստանի 16-ից մինչեւ 59 տարեկան աշխատունակ բնակչության թվաքանակը կազմում Է 880 միլիոն, լրագրողներին հայտնել Է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության ղեկավար Նին Ցզիչժեն՝ ամփոփելով 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները:

Պաշտոնյայի խոսքով՝ դա նշանակում Է, որ Չինաստանում «աշխատանքային ռեսուրսներն առաջվա պես առատ են»: Մարդահամարի տվյալներով՝ Չինաստանի բնակչության միջին տարիքը ներկայում կազմում Է 38,8: Երկրի մայրցամաքային մասի 0-ից մինչեւ 14 տարեկան բնակիչների թվաքանակը կազմում Է 253,38 միլիոն, 15-ից մինչեւ 59 տարեկաններինը՝ 894,37 միլիոն, 60-ից բարձր տարիք ունեցողներինը՝ 264 միլիոն: Բնակչության թվաքանակով Չինաստանն առաջին տեղն Է պահպանում աշխարհի բոլոր երկրների թվում: Նրանից աննշան չափով հետ Է մնում Հնդկաստանը (ավելի քան 1,389 միլիարդ մարդ): Երրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն Է (ավելի քան 331 միլիոն մարդ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2