Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԿՏԵՂԱԲԱՇԽՎԵՆ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ը ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՈՐՊԵՍ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԲԱՆԿ
02/11/2010 16:58
Կիսվել

ԿՏԵՂԱԲԱՇԽՎԵՆ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ը ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՈՐՊԵՍ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԲԱՆԿ

ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազդագիրը: Տեղաբաշխման գործընթացում որպես թողարկման կազմակերպիչ, տեղաբաշխող և հաշվարկային բանկ հանդես է գալիս «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ից` ՀՀ ԿԲ նախագահի 29.10.2010 թ-ի թիվ 1/1595Ա որոշմամբ գրանցվել է  «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազդագիրը, որի համաձայն առաջարկվում է տեղաբաշխել ընկերության հասարակ անվանական բաժնետոմսեր հետևյալ պայմաններով` 1,400,000 բաժնետոմս, տեղաբաշխման գինը` 1,110 ՀՀ դրամ:

Տեղաբաշխումն իրականացվելու է ընկերության բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի կիրառմամբ, որի համաձայն ծանուցումները կարող են ուղղարկվել մինչև դեկտեմբերի 1-ը: Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակում չտեղաբաշխված բաժնետոմսերը ենթակա են տեղաբաշխման ազատ բաժանորդագրության միջոցով, որը կսկսվի դեկտեմբերի 2-ին և կտևի մինչև դեկտեմբերի 22-ը:

Բաժնետոմսերի ազդագրիրը, ինչպես նաև տեղաբաշխման մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ձեռք բերել «ԱՐՑԱԽՀԷԿ» ԲԲԸ-ի կամ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրասենյակներից կամ www.artsakhhpp.com և www.armswissbank.am ինտերնետային կայքերից:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի հիմնական գործունեությունը և շահույթի ստացման միակ աղբյուրը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որն և Թրղե-1 ՀԷԿ-երի միջոցով: Ընկերությունը նախատեսում է մինչև 2011թ-ի օգոստոս ամիսը շահագործման հանձնել ևս 3 նոր ՀԷԿ-եր, ինչը հնարավորություն կտա 100%-ով բավարարել էլեկտրաէներգիայի նկատմամբ ԼՂՀ պահանջարկը:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը իրականացվել է 03.03.2009-20.05.2009թթ: Այս ընթացքում տեղաբաշխվել էր  862,074` 1,050 ՀՀ դրամ գնով: 

Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Բանկը կազմակերպում է բաժնետոմսերի ամենօրյա պարտադիր գնանշումները:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08