Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությամբ գործող հիմնադրամը ներդրում է կատարում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում
19/05/2021 17:02
Կիսվել

ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությամբ գործող հիմնադրամը ներդրում է կատարում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Amber Capital Armenia մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արևային էլեկտրակայանի հայկական օպերատոր՝ «Սոլիս» ընկերությանը, Արագածոտնում՝ Հայաստանի արևմուտքում, 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայան կառուցելու և շահագործելու համար:

Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչև 2021 թվականի ավարտը և կարտադրի տարեկան 7,5 Գվտ / ժամ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը և կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության և էլկտրակայանի շահագործման ոլորտում։

Ecoville ՍՊԸ-ին, որը Հայաստանում առաջատարներից է առևտրային վերգետնյա արևային էլեկտրակայանների և տանիքների ՖՎ համակարգերի մշակման և կառուցման գործում, մրցութային կարգով շնորհվել է ծրագրի ինժեներական և շինարարական աշխատանքների պայմանագիր:

Սա առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորվում է ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի կողմից և կառավարվում Amber Capital-ի կողմից։ Մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը ձգտում է Հայաստանում ներդրումներ կատարել կենսունակ փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ): Ամերիաբանկը ֆինանսավորում է տրամադրել այս ծրագրի համար։

Amber Capital Armenia-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը ինչպես երկրի, այնպես էլ հիմնադրամի համար՝ շեշտելով, որ վերականգնվող էներգիան հիմնադրամի առաջնահերթություններից մեկն է: «Արևային էներգիայի այս ծրագրում մեր ներդրումը շուկայում առաջատար վերականգնվող էներգետիկայի ակտիվների պորտֆելի ստեղծման մեր ռազմավարության առաջին քայլն է` պահպանելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ամենաբարձր չափանիշները», – ասել է նա: «Մենք մեծ ներուժ ենք տեսնում և շարունակում ենք փնտրել վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումային հնարավորություններ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի ներուժին «կանաչ» էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Մենք շատ ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի և Ecoville-ի հետ`այս կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար»:

Ամերիաբանկի գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը կարևորել է Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտի ներուժը և նշել, որ Ամերիաբանկն այդ ոլորտում մի շարք ծրագրերի է աջակցում: «Մենք ուրախ ենք մասնակցել Հայաստանում առանցքային ներդրումային ծրագրերին, որոնք նպաստում են երկրի՝ ռազմավարական կարևորություն ունեցող տնտեսական հատվածների զարգացմանը», – ասել է նա: «Մենք հավատարիմ ենք մեր «Կանաչ» քաղաքականության իրագործմանը, և Amber Capital-ի հետ համագործակցությունը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանում առավել արդյունավետ և էկոլոգիապես մաքուր էներգետիկ համակարգում ներդրման ճանապարհին:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մաքուր էներգիայի արտադրության ծավալների մեծացումը կարևոր քայլ է Հայաստանում ածխաթթու գազի արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխության խնդրի լուծման ուղղությամբ: Սա երկրի՝ արևային էներգետիկայի ոլորտում հզորությունները խթանելու ևս մեկ քայլ է: ՎԶԵԲ-ի հիմնական նպատակներից մեկը դեպի ցածր ածխածնային տնտեսություն անցում կատարելն է»:

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է. «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը առանցքային նշանակություն ունի երկրի բիզնես միջավայրի և ներդրումային կլիմայի համար՝ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի ստանդարտներին համապատասխան: Ուրախ ենք և հպարտ, որ Հիմնադրամի առաջին ներդրումը վերականգնվող էներգիայի ոլորտում է, ինչը նշանակում է, որ առկա է ներուժ Հայաստանում կայուն ֆինանսավորման և ներդրումների համար։ ԵՄ-ն հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցել երկրին և նրա մասնավոր հատվածին «կանաչ» վերականգնման, տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ուղու վրա: Դեպի կանաչ տնտեսություն անցումն արդեն ճանապարհին է և այն անկասելի է:»

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1.5 միլիարդ եվրո 187 ծրագրերում, ընդ որում ներդրումների մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։ Մաքուր էներգիան և դեպի կանաչ տնտեսություն անցումը ՎԶԵԲ-ի կարևոր գերակայություններից է:

ԵՄ-ն Հայաստանում դրամաշնորհային աջակցության ամենամեծ մատակարարողն է և ռազմավարական բարեփոխումների առանցքային գործընկերը: Համագործակցության ներկայիս պորտֆելը կենտրոնացած է բարեփոխումներին, մասնավոր հատվածի զարգացմանը, տնտեսության վերականգնմանը, սոցիալական ներառմանն ու տարածաշրջանային զարգացմանը աջակցելու վրա: 2014 թվականից ի վեր ԵՄ-ն ներդրել է ավելի քան 1 միլիարդ եվրո՝ բաղադրյալ վարկերի և դրամաշնորհների տեսքով, Հայաստանի էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում:

Amber Capital Armenia-ն ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի՝ Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ մասնավոր կապիտալի ֆոնդի, կառավարիչն է: Հիմնադրվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորմամբ, նրա ներդրողներն են նաև ՎԶԵԲ-ը, Amundi-ACBA Asset Management-ը և Հիրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը:

Ամերիաբանկը Հայաստանում ֆինանսապես կայուն և դինամիկ կերպով զարգացող բանկ է: Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ ծառայություններ բանկային լուծումների համապարփակ փաթեթով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք https://ameriabank.am/ կայքը կամ զանգահարեք (+37410) 56 11 11։ Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15