ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 4G ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ծառայությունների մեկնարկի առաջին տարեդարձին ընդառաջ` Orange-ը հանդես է գալիս շարժական տեխնոլոգիաների նորարարության նոր ցուցադրությամբ: Միայն երկու օր` նոյեմբերի 4-ին և 5-ին, Orange-ի գլխավոր խանութի ներքևի հարկում տեղի կունենա հաջորդ` 4-րդ սերնդի շարժական կապի տեխնոլոգիաների հանրայինցուցադրություն և փորձարկում, որի ժամանակ Orange-ի աշխատակիցները կներկայացնեն նոր` 4G տեխնոլոգիաների առավելություններն ու հնարավորությունները: