Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Կոնվերս Բանկ. Էներգախնայողություն. Պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ
24/05/2021 17:55
Կիսվել

Կոնվերս Բանկ. Էներգախնայողություն. Պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ

Մասնագետները պարզել են, որ 2020թ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի քանակը, 2019-ի համեմատ, նվազել է 2,4 մլրդ տոննայով՝ մոտ 7 տոկոս: Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա ամենափոքր ցուցանիշն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Earth System Science Data հեղինակավոր գիտական ամսագրում:

Միաժամանակ,Կորոնավիրուսի շրջանում СО2-ի  արտանետումները՝ բացարձակ արտահայտությամբ մի քանի անգամ գերազանցել են 2009թ.,1981թ., եւ 1992թ. տնտեսական ճգնաժամերի հետեւանքով արտանետումները: Այնինչ, «մենք կարող ենք կայունացնել Երկրագնդի կլիման, եթե արտանետումների համաշխարհային ծավալը մոտ լինի զրոյին»: 

Արտանետումների ծավալում մեծ է արդյունաբերության, տրանսպորտային փոխադրումների, էներգետիկայի մասնաբաժինը: Օրինակ, որոշ տվյալներով,  էներգիայի կամ ջերմության արտադրության ժամանակ մեկ տոննա մեթանի այրումից մթնոլորտ է արտանետվում 28 տոննա СО2: 

Մենք գուցե չենք կարող ազդել արդյունաբերության ոլորտում որոշումների կայացման վրա, բայց կարող ենք ստանձնել պատասխանատվություն՝ որպես անձ, նախապատվություն տալով էլեկտրամոբիլներին կամ մետրոյին, հեծանիվին, անցնելով էներգախնայողության: 

Էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը կարող է դառնալ կլիմայի փոփոխության եւ գլոբալ տաքացման դեմ պայքարի բավականին գործուն միջոց: Ավելին, մենք կարող ենք կրճատել ծախսեր՝ միաժամանակ դուրս չգալով հարմարավետության գոտուց:

Եվ այսպես,

– Համակարգչային տեխնիկա գնելիս նախապատվություն տվեք նոթբուքերին: Դրանք սպառում են 20-50 Վտ էլեկտրաէներգիա, երբ համակարգչի ծախսը կազմում է 60-200 Վտ: Պատճառն այն է, որ նոթբուքերը աշխատում են մարտկոցով/լիցքավորիչով, իսկ համակարգիչը միշտ միացված պիտի լինի էներգիայի սնուցման աղբյուրին:

-Ջնջեք հին էլեկտրոնային նամակները: Դրանց գերակշող մասը սպամ է, որոնց պահման համար ողջ աշխարհում  33 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է ծախսվում:  Նշենք, որ այդքան էներգիա արտադրելու ժամանակ մթնոլորտ կարտանետվի 20 մլն տոննա ածխաթթու գազ:

– Տունը նորոգելիս օգտվեք էներգաարդյունավետ, ջերմամեկուսիչ շինանյութից, եվրոդուռ-լուսամուտներ տեղադրեք,  գնեք լուսադիոդային լամպեր եւ էներգախնայողական տեխնիկա: Հիշեք՝ էներգախնայողության ամենաբարձր՝  A+++ կարգի սառնարանը  ժամում  ծախսում է  22 Վտ-ից պակաս էներգիա, իսկ ամենացածր G կարգինը՝ 150 Վտ/ժամից ավելի: 

-Օգտվեք վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից՝ արեւային վահանակներ տեղադրեք:

Կոնվերս Բանկն, ի թիվս հիփոթեքային այլ վարկատեսակների, առաջարկում է նաեւ էներգաարդյունավետ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:

Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/armenian-resident/

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11