Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության ՀԿԵ-ի նոր վագոններն արդեն Հայաստան են ուղևորվում
26/05/2021 12:25
Կիսվել

Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության ՀԿԵ-ի նոր վագոններն արդեն Հայաստան են ուղևորվում

Մայիսի 25-ին Տվերի վագոնաշինական գործարանում տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը 20 նոր ուղևորատար վագոնների հանձնման հանդիսավոր արարողությունը: 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոններ կմատակարարվեն մինչև հունիսի վերջ:

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, ՀՀ փոխվարչապետի ժ.պ. Մհեր Գրիգորյանը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն – խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:

«Ծրագիրը կարևոր խթան է տալիս ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի և տնտեսության զարգացմանը, ինչպես նաև արագացնում է մեր երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերը: Տարածաշրջանում իրավիճակի նորմալացումը հուսալի երկաթուղային կապ կպահանջի, որն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական ներուժի և Եվրասիական տնտեսական միության երկրների ինտեգրման բոլոր առավելությունների բացահայտման համար: Մենք ձգտում ենք նրան, որ Հայաստանում ուղևորափոխադրումները համապատասխանեն ամենաբարձր պահանջներին և ստանդարտներին, լինեն հարմարավետ, և ամեն անգամ, երբ մարդիկ օգտվեն այս վագոններից, բարի խոսքերով հիշեն մեզ և մեր երկրների միջև լավ հարաբերություններ», – շեշտեց Ալեքսեյ Օվերչուկը:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն` ի դեմս Հարավկովկասյան երկաթուղու, կատարում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման գործառույթը վերջին 13 տարիների ընթացքում: Ռուսական երկաթուղիներն ավելի քան 300 միլիոն դոլար են ներդրել երկրի ենթակառուցվածքներում, մենք աստիճանաբար կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները: Այս տարի կթարմացվի Հարավկովկասյան երկաթուղու գրեթե ամբողջ ուղևորատար շարժակազմը», – ասաց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավար Օլեգ Բելոզյորովը:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կարծիքով, նոր շարժակազմը կարևոր դեր է ունենալու Հայաստանի ուղևորային համալիրի զարգացման գործում:

«Շարժակազմն ամենաժամանակակիցն է և նախատեսված է բոլոր կատեգորիաների ճանապարհորդների համար: Հաշվի առնելով հունիսին սպասվող Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումների վերսկսումը, որը ավելի քան մեկ տարի չէր գործում համաճարակի պատճառով, սա լավ նվեր է Հայաստանի քաղաքացիների և հյուրերի համար արձակուրդային շրջանի մեկնարկից առաջ», – ասաց Ալեքսեյ Մելնիկովը:

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի  ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04