Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հրանտ Բագրատյան. աճ կա միայն այն պատճառով, որ 2021-ի մարտի կեսերից լոկդաուն էր
27/05/2021 10:54
Կիսվել

Հրանտ Բագրատյան. աճ կա միայն այն պատճառով, որ 2021-ի մարտի կեսերից լոկդաուն էր

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշներին։

«Երեկ հրապարակվեցին 2021թ հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները։ Այս տարվա առաջին 4 ամիսներին առկա է աճ՝ 2.6%։ Ասեմ, որ այդ (համանման) թիվը Չինաստանում շուրջ 18.3% է (առաջին եռամսյակի համար) և 30.3 % արդյունաբերության մասով առաջին 4 ամիսների համար։ Չինացիք, սակայն, համեստորեն նշում են, որ նման բարձր թվերը պայմանավորված են նրանով, որ 2020-ի թվերը ցածր են եղել պանդեմիայի պատճառով։ Ի դեպ, աշխարհում ընդունված է ՀՆԱ թվերը հաշվառել եռամսյակներով։

Ամսեկան ՀՆԱ-ն մեծ աղճատումներ է տալիս։ ՀՀ-ում ուրիշ է։ ԱՎԾ-ն մոգոնել է ՏԱՑ ցուցանիշը և անում է ինչ ուզում է։ Եվ ահա 2021-ի առաջին 4 ամիսների ՏԱՑ-ը կազմել է +2.6%։ Ընդ որում 2021-ի ապրիլը 2020-ի նկատմամբ՝ 22.3%։ Հիմա էկոնոմիկայի նախարարն էլ ասում է. զգուշացնում էի չ՞է, որ 2021-ին երկնիշ աճ է լինելու։ Լավ ի՞նչ ասեր այս երևույթներին։ Նախ, աճ կա միայն այն պատճառով, որ 2021-ի մարտի կեսերից լոկդաուն էր։ 2-րդ, 2020-ի ապրիլին եղել է 22 աշխատանքային օր, իսկ 2021-ին՝ 21։

Երրորդ, 4 ամիսների ՏԱՑ-ի մեջ գյուղատնտեսություն չկա (այստեղ անկում ունենք)։ Ի՞նչ է ՏԱՑդ՝ անհասկանալի է։ Մի խոսքով, պետք է պրիդուրոկ լինել նման պայմաններում երկնիշ տնտեսական աճից խոսելիս։ Ստացվում է նիկոլականներն ի՞նչ ասում են՝ սուտ է», – գրել է Բագրատյանը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52