Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Կենտրոնական բանկ. Տեղի ունեցավ ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
27/05/2021 14:49
Կիսվել

Կենտրոնական բանկ. Տեղի ունեցավ ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը

Այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը:

Հիշեցնենք, որ Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ․» հետազոտության արդյունքները:

2014-2019թթ․ առավել նշանակալի ձեռքբերումներն են. «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքում 685 հանրակրթական դպրոցների 4,951 վերապատրաստված ուսուցիչների կողմից դասավանդվում է ֆինանսական կրթություն՝ շուրջ 220,000 աշակերտների համար։

«Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակում սեմինարներ են կազմակերպվել Հայաստանի 10 մարզերի 158 գյուղական համայնքում, որոնց մասնակցել է 2,518 անձ:

«Իմ  ֆինանսների ամիս» ամենամյա ծրագիրը 5 տարիների ընթացքում ունեցել է շուրջ 15,000 մասնակից:

Համաձայն Ծրագրի՝ 2021-25 թթ․ ընթացքում շարունակվելու են ֆինանսական կրթման ծրագրերը դպրոցականների, ուսանողների, աշխատողների, գյուղաբնակների, կանանց և ընտանիքների, միգրանտների և լայն հանրության համար։

Հատկապես կարևորվելու է դպրոցներում ֆինանսական կրթման ներդրման ավարտը և ուսուցիչների համար Էլեկտրոնային ուսուցման հարթակի ներդրումը։ Արդյունքում՝ ՀՀ բոլոր մարզերի 1402 դպրոցների մոտ 10 000 ուսուցիչ վերազինված են լինելու և հնարավորություն են ունենալու անհատական մոտեցմամբ շարունակաբար վերապատրաստվելու, սովորելու իրենց գործընկերներից և մատուցելու ժամանակին համահունչ մեթոդներով։ Այս նախագծում սերտորեն համագործակցում են Կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

2021-2025թթ․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կանանց ֆինանսական ունակությունների ուժեղացմանը: Նպատակն է օգնել նրանց ավելի արդյունավետ կառավարել իրենց ընտանեկան ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով իրենց ընտանիքների բարեկեցությանը։ Մասնակիցներին կտրամադրվի բյուջեի պլանավորման գործիքներ, խնայողություններ կատարելու և ապագա պլանները իրագործելու խորհուրդներ, պարտքի կառավարման և այլ հնարներ, որոնք կկարողանան կիրառել առօրյա կյանքում։

Ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների հետ համագործակցությամբ՝ նախարարություններ, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ և միջազգային դոնոր ընկերություններ։ Այդ թվում՝ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ, Կրթության տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, Բանկերի և Վարկային կազմակերպությունների միություններ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավտոապահովագրողների բյուրո, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ, «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն», Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամ, «ԱՔՌԱ» վարկային բյուրո, Հայաստանի ֆոնդային բորսա, Կենտրոնական դեպոզիտարիա «ԱՐՔԱ» ազգային վճարային համակարգ, Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիա:

Նշենք, որ այս տարի նույնպես շարունակվելու է բարի ավանդույթ դարձած «Իմ ֆինանսների ամիս» բազմամիջոցառում ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը ազդարարվեց նիստին: Համավարակով պայմանավորված՝ «Իմ ֆինանսների ամիս»-ն իրականացվում է առցանց, ներառում է մրցույթներ, ֆինշաբթի՝ առցանց սեմինարների շարք, ֆինանսատնտեսական խաղ մրցույթ, փողի միջազգային շաբաթ (Global Money Week) և այլ միջոցառումներ, որոնց մասնակցելու վերաբերյալ մանրամասները հասանելի են «Ֆինանսներ բոլորի համար» Аbcfinance.am կայքում կամ Ֆեյսբուքի նույնանուն էջում:

Ծրագրի կարևորությունն ամփոփել է Հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը, նշելով․

«Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ԿԲ կամ որևէ այլ կազմակերպություն չեն կարող միայնակ հասնել Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճի: Հետևաբար` չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85