Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Viber-ի վերջին թարմացումներն օգտատերերի և բրենդների համար
28/05/2021 13:20
Կիսվել

Viber-ի վերջին թարմացումներն օգտատերերի և բրենդների համար

Viber մեսենջերը մի շարք թարմացումներ է ներկայացրել օգտատերերի և բիզնեսի համար: Այժմ հնարավոր է ավելի արդյունավետ վերլուծել թիրախային լսարանը, իսկ օգտատերերը խմբային տեսազանգերով կարող են շփվել ավելի մեծ թվով մասնակիցների հետ: Հավելվածն այժմ ներառում է մի շարք գործառույթներ, որոնք ներկայացված են ստորև։ 

Լսարանի վիճակագրություն: Որքան շատ տեղեկատվություն ունեն ադմինիստրատորները թիրախային լսարանի և բովանդակության փոխազդեցության մասին, այնքան ավելի հեշտ է պատրաստել ավելի հետաքրքիր և օգտակար կոնտենտ: Վիճակագրության վերլուծության նորացված գործիքների միջոցով ադմինիստրատորները կկարողանան օգտագործել հասկանալի աղյուսակներ և գծապատկերներ՝ հետևելով օգտատերերի ներգրավվածության աստիճանին՝ եզակի դիտումներին, քլիքներին և հաղորդագրությունների քանակին:

Android սարքերում վիճակագրությունը հասանելի է «Տեղեկատվություն համայնքի մասին» անվան ներքո: IOS-ում կարող եք անցնել ցանկալի բաժինը՝ սեղմելով համայնքի անվան վրա։ 

Վիճակագրությունը հասանելի է միայն այն համայնքների ադմինիստրատորներին, որոնց կարելի է գտնել մեսենջերի ներքին որոնման արդյունքում:

Ծածկանուններ ադմինիստրատորների համար: Նախկինում Viber-ի օգտատերերը համայնքի հաղորդագրությունների վերևում տեսնում էին ադմինիստրատորների և սուպեր-ադմինիստրատորների գրանցված անունները: Նույնը վերաբերում էր ավատարներին. համայնքների հիմնական պատկերները ցուցադրվում էին միայն նրանց նկարագրություններում: Բոլոր հաղորդագրությունները ադմինիստրատորները տեղադրում էին իրենց անունից: Որևէ հրատարակության կամ ընկերության անունից հրապարակումներ տեղադրելու համար հարկավոր էր փոխել անձնական հաշվի կարգավորումները: Այլևս դրա կարիքը չկա. համայնքների ադմինիստրատորներն ու սուպեր-ադմինիստրատորները կարող են ընտրել ցանկացած անուն և լուսանկար, որը կտեսնեն համայնքի մյուս անդամները:Խմբային տեսազանգեր 30 հոգու համար: Viber-ի ամենապահանջված գործառույթներից մեկը խմբային տեսազանգն է: COVID-19 համաճարակից հետո օգտատերերն սկսեցին օգտագործել խմբային տեսազանգերը շատ ավելի հաճախ, և, հետևաբար, մեսենջերը որոշեց ընդլայնել խմբային տեսազանգերի հավանական մասնակիցների քանակը՝ նախ դարձնելով 20, ապա՝ 30 օգտատեր միաժամանակ: Այս գործառույթն այժմ հասանելի է դարձել ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում: Մասնակիցների այս թիվը հարմար է աշխատանքային զանգեր կատարելու համար, ինչպես նաև համապատասխանում է դասարանի միջին մեծությանը, ուստի կատարյալ արդյունավետ է տարբեր կրթական նպատակների համար (ներառյալ դասերը դպրոցներում, համալսարաններում և տարբեր խմբակներում):

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88