Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ORANGE-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՄ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
08/11/2010 15:30
Կիսվել

ORANGE-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՄ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Այսուհետ ավելի հեշտ է դարձել միանալ Orange-ին` այսօր մեկնարկած «Իմ նոր համարը» ծառայության շնորհիվ: «Իմ նոր համարը» անվճար ծառայության հետ Orange-ի բաժանորդները SMS հաղորդագրությամբ կտեղեկանան իրենց հին համարին (ոչ Orange համար) կատարված բոլոր զանգերի մասին: Միևնույն ժամանակ, ըստ բաժանորդի ցանկության, ծառայությունն ավտոմատ կերպով կհայտնի վերջինիս նոր Orange համարը զանգահարողներին: Ծառայությունն ակտիվացնելուց հետո անհրաժեշտ չէ նախորդ SIM քարտը ֆիզիկապես պահել հեռախոսում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  «Օրանժ Արմենիա» ընկերությունից` «Իմ նոր համարը» ծառայությունն ակտիվացնելու համար Orange-ի բաժանորդները պետք է իրենց Orange համարից ուղարկեն կարճ հաղորդագրություն 130 համարին հետևյալ տեքստով` «1 [միջակայք] հին համարը», իսկ ակտիվացման կոդը ստանալուց հետո հին համարից հավաքեն հետևյալ հրահանգը` * 21 * ակտիվացման կոդ # OK:

Ծառայության ակտիվացումն ու օգտագործումն անվճար է ինչպես նոր Orange համարի, այնպես էլ հին համարի համար: Այն կարելի է ակտիվացնել, միայն եթե բաժանորդի երկու համարներն էլ ակտիվ են:

Ծառայությունը կգործի 3 ամիս, որից հետո անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ակտիվացնել այն անվճար:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45