Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ՊԵԿ – ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
08/11/2010 17:54
Կիսվել

ՀՀ ՊԵԿ – ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մաքսակետերի արդիականացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են. բարեփոխումների ժամանակացույցը քննարկելու նպատակով այստեղ է Վրաստանի պատվիրակությունը:
 
Օրերս հայ-վրացական սահմանակետեր ՀՀ նախագահի այցելության ժամանակ քննարկվել էր դրանց արդիականացման և ժամանանակակից չափանիշներին համապատասխանեցման խնդիրը, ինչը ենթադրում է նաև հայ-վրացական սերտ համագործակցություն և գործողությունների կոնկրետ ժամանակացույցի մշակում: Դրան առնչվող բոլոր հարցերը տեղում առավել մանրամասն քննարկելու և հետագա քայլերը ծրագրելու նպատակով Հայաստան են այցելել Վրաստանի ֆինանսների նախարարն ու նրա գլխավորած պատվիրակությունը:
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայնդուրաշվիլին նշել է. «Շատ ուրախ եմ, որ արդեն Հայաստանում ենք և հնարավորություն ունենք քննարկելու համատեղ աշխատանքների մանրամասները: Համոզված եմ, որ մենք արդյունավետ կհամագործակցենք բոլոր անհրաժեշտ հարցերի վերաբերյալ»:
 
Վրաստանի Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ երկու երկրների նախագահներն արդեն խոսել են անհրաժեշտ առաջարկությունների, ձեռնարկվելիք միջոցառումների մասին և վրացական պատվիրակություննայստեղ է` միջոցառումների կոնկրետ ժամանակացուցյը քննարկելու նպատակով: «Կցանկանայի, որպեսզի հայ-վրացական մաքսային ծառայությունների այս համագործակցությունն օրինակելի լինի տարածաշրջանի երկրների համար»,- նշել է Կախա Բայնդուրաշվիլին,-«պետական մակարդակով քննարկումներն արդեն ընթանում են, և մյուս ամսից կսկսենք սահմանների համալիր կառավարման գործընթացը»:
 
ՊԵկ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով վրացական կողմի հետ տարվող աշխատանքները հայ-վրացական մաքսակետերի արդիականացման գործում, ընդգծել է երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման և մի շարք այլ կարևոր հարցեր, որոնք ներառվելու են միջոցառումների ժամանակացույցում. «Հարկավոր է հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել սահմանային անցակետերից օգտվող քաղաքացիների համար, արդիականացնել սահմանների համալիր կառավարման ընթացակարգերը: Համոզված եմ, որ շուտով մեր գործարարները և քաղաքացիները կզգան միջազգային չափանիշներին համապատասխանող բարեփոխումները»:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01