10/11/2010 11:44
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԶԳԱԼԻ ԱՃ
2010 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են շուրջ 62%-ով: Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ավտոարտադրողների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 71,8 հազար նոր ավտոմեքենա: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին տաս ամիսներին տարեկան կտրվածքով նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները Ռուսաստանում աճել են 22%-ով: Այս տարվա ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 277,2 հազար նոր ավտոմեքենա:
Ռուսական ավտոշուկայում հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջատար է «ԱՎՏՈՎԱԶ»-ը: Այս ընկերության արտադրության Lada ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 78%-ով: Այս մեկ ամսվա ընթացքում վաճառվել է 50,2 հազար Lada ավտոմեքենա: Վաճառքի ծավալներով երկրորդ տեղում է Chevrolet-ը (10,7 հազար ավտոմեքենա), երրորդ տեղում` ֆրանսիական Renault-ը (10,1 հազար ավտոմեքենա):
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
