
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵԲ-ԿԱՅՔԸ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, կարևորելով իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը` ներդրումային բանկային ծառայությունները, մեկնարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը` invest.armswissbank.am, որն ուղղված է նոր ևարդյունավետ ներդրումային լուծումների մշակմանն ու ներդրմանը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում: Նոր վեբ-կայքը հնարավորություն կտա ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործող և պոտենցյալ հաճախորդներին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ Բանկի կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների, ինչպես նաև միջազգային շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: