Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
ՍԹԱՐ-Ը ՍՏԱՑԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
17/11/2010 11:04
Կիսվել

ՍԹԱՐ-Ը ՍՏԱՑԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Նոյեմբերի 13-ին Երևանում Կառավարության 3-րդ տանը կազմակերպվել էր Աշխատանքի տոնավաճառ, որում ՍԹԱՐ-ն ունենացավ իր մասնակցությունը` ստանալով հատուկ շնորհակալագիր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ից` ընկերությունը միշտ մասնակցում է աշխատանքի տոնավաճառներին և շատ կարևորում է նմանօրինակ միջոցառումները: «Ներկայումս ՍԹԱՐ-ն ապահովում է ավելի քան 1300 աշխատատեղ և այս թիվը գնալով ավելանում է»,- տեղեկացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարդկային ռեսուրսների տնօրեն Մարիաննա Էդիլյանը:

Սթար Դիվայդ ՓԲԸ-ն դեռևս 2008թ.-ից համագործակցում է Երևան քաղաքի տարբեր համայնքների «Զբաղվածության պետական ծառայությունների»  հետ` պարբերաբար տեղեկացնելով այս կենտրոններին առկա հաստիքների վերաբերյալ և ստանալով հետադարձ ինֆորմացիա համապատասխան պրոֆեսիոնալների վերաբերյալ:

«Մեր ընկերության համար նման համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մեզ անհրաժեշտ են տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ինչպես բարձրագույն կրթությամբ, այնպես էլ միջին մասնագիտական կրթությամբ կամ արհեստավորներ: Շատ հաճախ մենք դժվարություններ ենք ունենում համապատասխան կադրերի գտնլեու հարցում, իսկ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություններում կա ինֆորմացիայի մեծ բազա»,- ավելացրեց Մ. Էդիլյանը` նշելով, որ նմանօրինակ արդյունավետ համագործակցությունը և նրա խրախուսման շնորհիվ կբարձրանա նաև աշխատանքի շուկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նկատմամբ մարդկանց վստահությունը` հիմք հանդիսանալով, որ մարդիկ աշխատանքի անհրաժեշտության դեպքում դիմեն հենց այս կառույցներին, որը բարերար ազդեցություն կունենա նաև մասնավոր սեկտորի վրա:

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասնութ սուպերմարկետ: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 18 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 220 000 գնորդների և ապահովում են ավելի քան 1200 աշխատատեղ:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75