Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 224,000-ի (+96)
Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224000 դեպք, որոնցից 215655-ն` առողջացած, 4491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1138719 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք: Ունենք 122 առողջացած և 1 մահվան դեպք: