Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին 
17/06/2021 14:42
Կիսվել

ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին 

Հարավկովկասյան երկաթուղու Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտեց իր առաջին չվերթը:

Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթումի են ժամանել ավելի քան 60 ուղևորներ: Հայաստանից եկող առաջին գնացքը երաժշտությամբ էին դիմավորում Վրացական երկաթուղու կայարաններում, իսկ Բաթումում ուղևորներին ողջունեցին հայ համայնքի ղեկավարն ու հյուպատոսության ներկայացուցիչները:

Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական ​​երթևեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) PCR բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:

Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Թեստը նաև պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար:

Բոլոր ուղևորներին խնդրում ենք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվությանը՝ սահմանը հատելիս հնարավոր դժվարություններից խուսափելու համար: Նշենք, որ առաջին ուղերթի երեք ուղևորներին վրացական իշխանությունները իջեցրել էին գնացքից, նրանցից երկուսին՝ PCR թեստերի բացակայության պատճառով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88