Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
17/11/2010 14:39
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ այօսր այցելել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ 

Վարչապետի առաջին կանգառը ԵՊՃՇՀ էր, որտեղ մասնակցել է նորակառույց “Արվեստանոց” մասնաշենքի բացման արարողությանը։ Մասնաշենքը կառուցվել է Շինարարների, Ճարտարապետների միության անդամների ու բուհի համատեղ միջոցներով։ Շենքի կառուցման համար ծախսվել է 180 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքները տևել են երկու տարի։ Մասնաշենքի ճարտարապետն է Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը։ 

Վարչապետը շրջել է “Արվեստանոց” մասնաշենքում, որը բաղկացած է ռեկրեացիոն մասից և 3 լսարանային սրահներից։ Շախմատի ակումբը անվանակոչվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվամբ։ Մասնագիտական լսարաններից մեկը անվանվել է ճանանչված ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվամբ։ Այստեղ ցուցադրված էր բուհի դասախոսների աշխատանքները։ Վարչապետին ցուցասրահում նվիրեցին բուհի դասախոս Սլավա Պապինյանի գեղանկարներից մեկը։

Հայաստանի պետական Ճարտարագիտական համալասարանի էներգետիկայի ֆակուլտետում կառավարության ղեկավարը այցելել է միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն, որը գործում է 2004 թվականից և ներկա գտնվել ընթացող դասախոսությանը։ Կենտրոնը գործում է մոտ 6 տարի և անընդհատ թարմացվում է համակարգչային նոր ծրագրերով։ Կազմակերպվում են դասախոսություններ ու վերապատրաստման կուրսեր։ Այս կուրսերը պլանավորվում են հայ և արտասահմանցի մասնագետների կողմից համատեղ և ներկայացվում ուսանողությանը։ Կենտրոնում կատարվող աշխատանքների վրա կողմերը արդեն ծախսել են ավելի քան 60 հազար դոլար։

ՀՊՃՀ-ում վարչապետը մասնակցել է Ատոմային էներգետիկայի մասնագիտական համակարգչային լսարանի բացմանը, որտեղ գործում է “ՀայԱտոմ”-ի կողմից ստեղծված ծրագիրը։ Այն նախատեսված է տեսական և գործնական պարապունքների համար։ Այս կենտրոնի ստեղծման համար ծախսվել է շուրջ 28 հազար դոլար։ Լսարանը ստեղծվել է Ատոմային էներգետետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և USAID-ի միջոցներով։

Բուհում շրջայցի ընթացքում Տիգրան Սարգսյանը եղել է նաև էլեկտրոնային ընթերցասրահում, որը ստեղծվել է 2007թ. և նախատեսված է բուհի ուսանողների համար։ Այստեղ ուսանողները հնարավորություն ունեն օգտվել թե տեղական, թե միջազգային գրադարանային ռեսուրսներից։

Այնուհետև, ՀՊՃՀ Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում տեղի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Երևանի մի շարք բուհերի ուսանողների հետ։

AMP
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37