Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ
18/11/2010 11:27
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշմամբ` քաղաքային շենքերի և կառույցների քաղաքակիրթ պահպանման, մասնավորապես, դրանց ճարտարապետական տեսքի խնամքի, ընդհանուր օգտագործման տարածքների կանաչապատման և բարեկարգման բնագավառում, Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված «Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» թիվ.48-Ն որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար, լավագույն տնտեսվարող սուբյեկտներից է ճանաչվել «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ։

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գովազդի և հասարակայության հետ կապերի բաժնից` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանի անունից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովին հասցեագրված 28.10.2010թ. թիվ 23/03-1795 նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր կազմակերպության կողմից օգտագործվող տարածքը պատշաճ բարեկարգելու և կանաչապատելու համար այն համարվել է լավագույն տնտեսվարող սուբյեկտներից մեկը Կենտրոն վարչական շրջանում։ Ողջունում ենք Ձեզ և ՎՏԲ-Հայաստան Բանկի կոլեկտիվի բոլոր անդամներին մեր քաղաքի գեղեցկացմանն ու բարեկարգմանը միտված համընդհանուր գործին շահագրգիռ մասնակիցություն ցուցաբերելու համար և մաղթում, որպեսզի այդ ձեռնարկումները միշտ կրեն շարունակական բնույթ ու դառնան ուսանելի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար»։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ:  

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58